Ֆրանսիայում պղնձե մալուխների գողության պատճառով կրկին խափանվել է գնացքների երթևեկությունը

Ֆրանսիայի ազգային երկաթուղային ցանցի՝ SNCF Réseau-ի տվյալներով՝ հինգշաբթի առավոտյան Փարիզի և Նորմանդիայի միջև երկաթուղային մի շարք ուղղություններով գնացքների երթևեկությունը խաթարվել է պղնձե մալուխների գողության պատճառով։

Ընկերության փոխանցմամբ՝ երկաթուղային ենթակառուցվածքներից պղնձե մալուխների գողությունը հաճախակի երևույթ է, հատկապես Նորմանդիայում, և այդ միտումը շարունակում է ուժեղանալ։

Ֆրանսիական ազգային երկաթուղային ընկերությունը, սակայն, չի հրապարակում ամեն տարի գողացված մալուխների ընդհանուր ծավալի վերաբերյալ տվյալներ։ SNCF Réseau-ն միայն նշում է, որ գողությունների ցուցանիշները տատանվում են՝ կախված պղնձի շուկայական գնից։
Աղբյուրը՝ Le Figaro

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30