
Ձևավորվել է այլընտրանքային ընտրական հանձնաժողով (տեսանյութ)

Հիմնադիր Խորհրդարանի Ընտրական Հանձնաժողովը սկսել է իր գործունեությունը: Այսօր՝ մայիսի 23-ին, կայացած մամլո ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեցին բանախոսներ Վարդան Գերավետյանը, Գայանե Ավագյանը և Վարուժան Ավետիսյանը:
Վարդան Գերավետյանը ընտրվել է Ընտրական հանձնաժողովի նախագահ, Գայանե Ավագյանը՝ տեղակալ: Վերջիններս՝ Նախախորհրդարանի մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանի հետ միասին, ներկայացրեցին նոր ձևավորվող հանձնաժողովի անդամներին, խոսեցին այլընտրանքային այս մարմնի գործառույթների մասին և շեշտեցին գործող համակարգից դուրս կառավարման զուգահեռ մարմիններ ստեղծելու կարևորությունը:
Ներկայացնում ենք նաև Ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված հետևյալ փաստաթղթերը.
1. Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուների ընտրազատման չափանիշները
2. Հիմնադիր խորհրդարանի ընտրության գործընթացի մասնակիցների համար հուշաթերթիկ
Մանրամասները՝ տեսանյութում.