
Անկարելի է մեկ գիշերվա մեջ կարգավորել Ղարաբաղյան հակամարտությունը. Մամեդյարով

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ անկարելի է մեկ գիշերվա մեջ կարգավորել Ղարաբաղյան հակամարտությունը. «Դա խոր հակամարտություն է:
Անհրաժեշտ է վերացնել պատերազմի հետևանքները, ապա մարդկանց միջև ստեղծել վստահության մթնոլորտ: Գերագույն սպառնալիքը Ադրբեջանի տարածքում Հայաստանի զինված ուժերի ներկայությունն է, ինչը վրդովեցուցիչ գործոն է»:
Մամեդյարովը վստահություն է հայտնել, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման դիվանագիտական միջոցները սպառված չեն. «Մադրիդյան առաջարկները եղել են բավական ռեալ, մենք կարող ենք քայլ առ քայլ գնալ առաջ: Հայաստանը պետք է հասկանա, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կարող հանդիսանալ քննարկման առարկա»: