
Շարմազանովը հպարտ է, որ Միկոյանի հայրենակիցն է. «Ազատություն»

Իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հպարտանում է, որ բոլշևիկ Անաստաս Միկոյանի հայրենակիցն է. Ալավերդիում իր տունը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա է Միկոյաննների տնից: Պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչպես է վերաբերում մայրաքաղաքի իշխանությունների որոշմանը՝ Երևանի կենտրոնում կանգնեցնել ստալինյան բռնաճնշումների մասնակցի արձանը` մասնագիտությամբ պատմաբան Շարմազանովը վկայակոչեց Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլի խոսքերը, թե Անաստաս Միկոյանը համաշխարհային մասշտաբի պատմական դեմք է:
Իսկ դիտարկմանը, թե Ստալինն էլ պատմական դեմք է, Հանրապետականի խոսնակն արձագանքեց․ «Պատմական դեմքերի հետևից եթե մենք ընկնենք, ապա իմ մատների վրա կարող եմ գտնել պատմական դեմքեր, ում կենսագրությունը հակասական չէ: Միկոյանը եղել է պետական գործիչ Խորհրդային Միության: Երբ որ մարդիկ ասում են` ի՞նչ է արել Միկոյանը Հայաստանի համար… Հայաստանն էլ Խորհրդային միության մի մասն էր, մենք պետք է կողմնորոշվենք. Խորհրդային Միության ժամանակաշրջանում Խորհրդային Հայաստանում լավ բան եղե՞լ է, թե՞ չէ»:
Շարմազանովն ասում է՝ անկախության կողմնակից է, բայց նիհիլիստական մոտեցումը մեզ որևէ տեղ չպետք է տանի, չի կարելի ամեն ինչ մերժել: Նրա համոզմամբ` պետք է գնահատել կարողանանք: Ադրբեջանում, օրինակ, Միկոյանի թեկուզ տասը տոկոս վաստակն ունեցող գործիչ չունեն:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: