Մոսկվայում տեղի է ունեցել Սերգեյ Շոյգուի ու Զաքիր Հասանովի երկկողմ հանդիպումը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի ու Զաքիր Հասանովի երկկողմ հանդիպումը: Հանդիպումն անցկացվել է Մոսկովյան անվտանգության միջազգային 3-րդ կոնֆերանսի շրջանակներում:

Հանդիպման ժամանակ Շոյգուն հայտարարել է, որ բոլոր «գունավոր հեղափոխությունները» այս կամ այն չափով հանգեցնում են արյունահեղության, անկայունության ու դրական հեռանկարների բացակայության. «Երկկողմ կապերն ու շփումները ազդում են Ադրբեջանի հետ ու տարածաշրջանում Ռուսաստանի հարաբերությունների կայունության ու անվտանգության ապահովման վրա»:

Զաքիր Հասանովն իր հերթին ընդգծել է ռազմատեխնիկական ոլորտում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման բարձր մակարդակը: Նախարարների հանդիպումը շարունակվել է դռնփակ պայմաններում:

Քննարկվել են երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր, Կասպից ծովում համատեղ զորավարժություններ անցկացնելու հարցն ու Ուկրաինայում տիրող իրավիճակը:

Տեսանյութեր

Լրահոս