Բաժիններ՝

Մեզ համար միևնույն է, թե ով կհաղթի Ուկրաինայի նախագահական ընտրություններում. Լավրով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում հայտարարել է, թե Մոսկվայի համար միևնույն է, թե ով կհաղթի մայիսի 25-ին Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրություններում:

Լավրովի խոսքերով՝ գլխավորն այն է, որ ընտրությունների արդյունքներից գոհ մնա Ուկրաինայի ժողովուրդը. «Մոսկվայի համար դա (թեկնածուի անուն) կատարելապես չունի որևէ նշանակություն: Նա (արական կամ իգական սեռի ներկայացուցիչը) պետք է ընդունելի լինի Ուկրաինայի ժողովրդի համար: Դա նաև վերաբերում է Պյոտր Պորոշենկոյի թեկնածությանը»:

Խոսելով այն մասին, թե մայիսի 25-ից հետո ինչպես կզարգանան Ռուսաստանի ու Ուկրաինայի հարաբերությունները՝ Լավրովը հայտարարել է, որ իրենք դատելու են՝ ելնելով Ուկրաինայի նորընտիր նախագահի կոնկրետ գործերից, այն դեպքում եթե ընտրություններն անցկացվեն ազատ, անկեղծ ու արդար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031