
Բրյուսելը պատրաստ է անցում կատարել Ուկրաինայի հետ վիզային ռեժիմի ազատականացման 2-րդ փուլին

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ի ներքին հարցերով հանձնակատար Սեսիլիա Մալմստրյոմը Եվրահանձնաժողովին առաջարկել է անցում կատարել Ուկրաինայի հետ վիզային ռեժիմի ազատականացման երկրորդ փուլին: Այս մասին նշվել է այսօր Բրյուսելում նրա տարածած հայտարարությունում:
Մալմստրյոմն ընդգծել է, որ արդեն իսկ կարելի է համարել, որ Ուկրաինան կարողացել է կատարել վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների պլանի առաջին փուլը և Եվրահանձնաժողովին առաջարկել է անցում կատարել երկրորդ փուլին:
Նա հավելել է, որ մոտ ժամանակներս կհրապարակվի հանձնաժողովի հաջորդ զեկույցը, որում կարտացոլվի Ուկրաինայի գրանցած զգալի առաջընթացը: Երկրորդ փուլում Ուկրաինան պետք է ներդնի մի շարք տեխնոլոգիաներ, այդ թվում նաև կենսաչափական անձնագրերի ներդնումը: