
«Կոշ» ՔԿՀ-ում մահացած դատապարտյալը շուրջ 2 ամսից ազատ էր արձակվելու. pastinfo.am

Սպանության համար դատապարտված Արտավազդ Գոհարյանի մահվան պատճառը ճշտելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցին տեղեկացրեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը` հավելելով, որ դեռևս փորձաքննության եզրակացությունը չի ստացվել:
Նշենք, որ Արտավազդ Գոհարյանը մահացել է «Կոշ» ՔԿՀ-ում և շրջանառվող վարկածի համաձայն՝ նրա բերանից արյուն է եկել, նրան տեղափոխել են Աշտարակի հիվանդանոց, որտեղ ասել են, որ վտանգավոր ոչինչ չկա: Եվ երբ նրան հետ են տեղափոխել ՔԿՀ, հաջորդ օրը դատապարտյալը մահացել է:
Մանրամասներն՝ այստեղ