
Վոլոդյա Ավեիստյանի խափանման միջոցը մնաց անփոփոխ. Դատարանի որոշումը վրդովվեցրել է ներկաներին

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Ավետիսյանը քիչ առաջ մերժեց Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանի միջնորդությունը: Արա Զաքարյանը միջնորդել էր փոխել Վոլոդյա Ավետիսյանի խափանման միջոց կալանքը, այն փոխարինել այլ խափանման միջոցով կամ ճանաչել գրավի թույլատրելիությունը:
Վ. Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը ժամանակ խնդրեց դատարանի որոշմանը ծանոթանալու համար. այժմ դատարանում ընդմիջում է հայտարարված: Դատարանի որոշումը վրդովվեցրել է դատարանում ներկաներին: