
Դոնեցկում ու Լուգանսկում հայտարարվել է զորահավաք

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը (ԴԺՀ) զորահավաք է հայտարարում տղամարդկանց շրջանում:
Այս մասին նշված է ԴԺՀ-ի Twitter-յան էջում. «ԴԺՀ-ը հայտարարել է բնակչության զորահավաք. 19-40 տարեկան տղամարդիկ, ովքեր ցանկանում են պատերազմել, կուղարկվեն «թեժ կետեր»»:
Ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության ղեկավար Վալերի Բոլոտովը նախօրեին նույնպես հայտարարել էր համընդհանուր զորահավաքի մասին, որն առնչվում է 18-45 տարեկան տղամարդկանց: