
Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանը լքեց դատական նիստերի դահլիճը

Վոլոդյա Ավետիսյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը մերժելու Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վաչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը ծանոթանալուց հետո` Վ. Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանն ասաց, որ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու անհրաժշետություն է առաջացել:
Նա ժամանակ խնդրեց դատարանից՝ ինքնաբացարկի միջնորդությունը գրավոր պատրաստելու և ներկայացնելու համար: Դատավորը նշեց, որ օրենքով նախատեսված չէ ժամանակ տրամադրել՝ ինքնաբացարկի միջնորդույթյուն պատրաստելու համար:
Արա Զաքարյանն էլ ասաց, որ եթե դատարանն իրեն ժամանակ չի տրամադրում, ապա ինքը լքելու է դատական նիստերի դահլիճը: Արա Զաքարյանը հեռացավ դատական նիստերի դահլիճից, ինչին հետևեցին դատարանում ներկաների բացականչությունները:
Դատավորն նման պայմաններում հետաձգեց դատական նիստը՝ հաջորդը նշանակելով մայիսի 26-ին:
Տեսանյութը՝ շուտով: