ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել հերթական հարցազրույցով, որը, աներևակայելի պատահականությամբ, համընկել է վարչապետի նշանակման կամ նրա անվան հայտնի դառնալու նախօրեի հետ:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
TAP գազատարը նախատեսված է ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային հանքավայրի գազը եվրոպական շուկաներ հասցնելու համար:
«Դուք չեք պատկերացնում Թուրքիայի վախը, մենք սպասում ենք ընդհուպ, որ Թուրքիան ընդունի Հայոց Ցեղասպանությունը»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը:
Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԴԾ-ի տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:
ՌԴ ԱԳՆ-ը Դնեպրոպետրովսկում գործող «Յուժմաշ» ըկերությանը մեղադրել է Р-36М2 «Воевода» դասի միջմայրցամաքային բալիստիկ հրթռների արտադրման տեխնոլոգիան արտերկրում վաճառելու փորձ կատարելու մեջ:
Նման հայտարարություն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արեց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը՝ հավելելով, որ իրենք պատրաստ են աշխատել նոր վարչապետի ու նոր կառավարության հետ:
Աշոտ Կարապետյանը «Դեմ եմ»-ի անդամներին զգուշացրեց՝ եթե նրանք կամայականություններ դրսևորեն, ապա ոստիկանությունը հարկադրանքի միջոցներ կձեռնարկի:
Ռուսական հեռուստաալիքի հաղորդմամբ՝ հեռախոսազրույցը նախաձեռնել է ԱՄՆ-ի նախագահը:
Մենք շարունակելու ենք մեր աջակցությունը պարտադիր կենսաթոշակային վճարների համակարգի դեմ պայքարող բոլոր քաղաքացիներին և քաղաքացիական նախաձեռնություններին:
«Մարդը ցանկություն հայտնեց, դիմում գրեց՝ դուրս եկավ աշխատանքից: Երբ էլ լիներ՝ հարցնելու էիք` ինչո՞ւ հենց այս պահին: Պահը ինքն է հարմար գտել, այդ պահին տվել է իր հրաժարականի դիմումը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Նրա խոսքով՝ որպես կուսակից, բնականաբար, իրեն հուզում է դա, բայց որևիցե մեկը չի կարող մարդու նկատմամբ բռնություն ցուցաբերել, երբ մարդը չի ցանկանում աշխատել և դիմում է գրում:
Միջադեպը գրանցվել է Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի առջև, ուր երեկ երեկոյան հավաքվել են տասնյակ անձինք՝ կապված 25 տարի առաջ խորհրդային զորքերից կողմից հանրահավաքը ցրելու հետ:
«Ոչ մի պատասխան չի տալիս մեր հարցերին, անընդհատ ասում է՝ ելնեմ գնամ բաղերը, ասում է տենամ ինչ-կա չկա, ընձի սպասում են։ Անընդհատ էդ խոսքերն է կրկնում։ Առավոտը ասում եմ՝ ուզում ես թուրքերին տենաս, ասում է՝ չէ, չեմ ուզում տենամ, ասում եմ՝ բա ով է քեզ սպասում, չի ասում, անընդհատ ասում է՝ ինձ էնտեղ սպասող կա, բայց չի ասում՝ ում նկատի ունի»։
Քեթրին Էշթոնը դատապարտել է Ուկրաինայի արևելքում անջատողականների գործողությունները:
2013 թ. ընթացքում առողջապահության ոլորտում Վերահսկիչ պալատը վերահսկողություն է իրականացրել պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծրագրերի, Հայաստանում դեղերի շրջանառությանն ուղղված գործողությունների, ինչպես նաև «Առողջապահական» ԾԻԳ-ի կողմից իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի նկատմամբ:
Ոստիկանները փորձում են նրանց հեռացնել փողոցից, սակայն «Դեմ եմ»-ի անդամներից մի քանիսը նստել են փողոցի մեջտեղում և հրաժարվում են հեռանալ: Նրանք պահանջում են Ֆինանսների պաշտանակատար Դավիթ Սարգսյանին իջնել և հանդիպել իրենց հետ: Քիչ առաջ ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներից մեկին:
Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն:
Այս մասին նա այսօր հայտարարել է Դոնեցկում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ:
Արդարադատության առաջին դասի խորհրդական Միհրան Վարդգեսի Մինասյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության վերահսկողական-տեսչական վարչության պետ:
ilur.am-ի հարցազրույցը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ – Պարոն նախագահ, ինչպե՞ս եք գնահատում վարչապետի հրաժարականի փաստը։ – Վերանալով վարչապետի անձից, նրա հրաժարականը նախ եւ առաջ պետք է գնահատել որպես պատմական տարողության մի իրադարձություն, որի կարեւորությունն, իմ տպավորությամբ, դեռեւս բավարար չափով չի գիտակցվել հասարակության եւ նույնիսկ քաղաքական շրջանակների կողմից։ Անկախության շրջանում առաջին անգամ մեր երկրում կառավարության փոփոխություն է […]
Միանգամից ասեմ, որ խոսքը «ղարաբաղցիների» մասին չէ, ով որ մտածում է, որ Արցախը պատմական և մշակութային առումով Հայաստան չէ, նա, ըստ էության, համաձայն է մեր հարևանների հետ, որոնք «հիմնավորումներ» են փնտրում, թե ինչպես հարձակվել Հայաստանի այդ մասի վրա։
Քիչ առաջ «Դեմ եմ» նախաձեռնության երկու անդամներ մտան ՀՀ ֆինանսների նախարարություն՝ իրենց նամակները հանձնելու նախարարությանը: Եվս երկու մասնակից ցանկություն հայտնեցին մտնել նախարարություն, սակայն ոստիկանները նրանց թույլ չտվեցին: Այս ընթացքում ակցիայի մասնակիցները «Դեմ եմ» վանկարկումներով պահանջում են, որպեսզի նախարարության աշխատակիցներից մեկն իջնի ու իրենց հարցերին պատասխանի: Նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը՝ դուրս գալով նախարությունից, ասաց, որ իրենց […]
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ղրիմի նախարարների խորհրդի փոխնախագահ Նիկոլայ Յանակին:
Այս մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ զինված ուժերի գծով հանձնաժողովում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական Դերեկ Չոլետը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Դեմ եմ»-ը այս պահին բողոքի ակցիա է իրականացնում ՀՀ Ֆինանսների նախարարության մոտ՝ պահանջելով փոփոխություններ կատարել էլեկտրոնային հաշվետվությունների ձևում և հնարավորություն տալ գործատուներին աշխատակիցների կամքին հակառակ պարտադիր կուտակային վճարներ չկատարել:
Այդ համաձայնագիրը նախատեսում է Իրանի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների մեղմացում՝ Իրանի միջուկային ծրագրի կրճատման դիմաց:
2014թ. նախատեսված ծրագրով, ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում կվերանորոգվի 72639 քմ հարթ և 43023 քմ թեք տանիք. կփոխվեն թեք տանիքների ազբոշիֆերներն ու թիթեղները, իսկ հարթ տանիքները կպատվեն մեկուսիչով:
Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Հուսեին Դեհգհանը:
«Դեմ եմ»-ը երթ է կազմակերպում Ֆինանսների նախարարությունից ՊԵԿ՝ պահանջով փոփոխություններ կատարել էլեկտրոնային հաշվետվությունների ձևում և հնարավորություն տալ գործատուներին աշխատակիցների կամքին հակառակ պարտադիր կուտակային վճարներ չկատարել:
«Ես լինեի Սերժ Սարգսյանի փոխարեն, Տ. Սարգսյանին կթողնեի, լիազորություններ կտայի, լրիվ այն լիազորությունները, որ պետք են վարչապետին… Ձեռքերն ու ոտքերն արձակիր, ու եթե չի ստացվում, նոր հանիր»: