Իրանը մտադիր է ստեղծել նոր տիպի հրթիռներ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը մտադիր է ստեղծել նոր տիպի հրթիռներ: Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Հուսեին Դեհգհանը:
Նրա խոսքերով՝ ներկայումս օրակարգում է գտնվում արդեն իսկ առկա զինատեսակների կատարելագործումն ու նոր տիպի զինատեսակների ստեղծումը, ինչը կարձրացնի երկրի պաշտպանական հզորությունը:
Դրա հետ կապված՝ նոր տիպի հրթիռային համալիրների մշակման գործընթացը պետք է ավարտվի մինչև ընթացիկ տարեվերջ (Իրանում նոր տարին մեկնարկել է մարտի 21-ին): Իրանական ԶԼՄ-ները կարծում են, որ նոր տիպի հրթիռներով առաջին հերթին սպառազինվելու են վերջրյա ռազմանավերն ու սուզանավերը: