Բաժիններ՝

Ղրիմի կառավարությունը պատրաստ է «Գազպրոմին» հատկացնել Սև և Ազովի ծովերի ածխաջրածնային հատվածները

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրիմի կառավարությունը պատրաստ է «Գազպրոմին» հանձնել Սև և Ազովի ծովերի ածխաջրածնային հատվածները: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ղրիմի նախարարների խորհրդի փոխնախագահ Նիկոլայ Յանակին:

Նրա խոսքերով՝ Ղրիմի կառավարությունը կողմ է, որ Ղրիմի ցամաքային հատվածները մնան որպես հանրապետական սեփականություն, իսկ շելֆի հատվածները նա պատրաստ է հանձնել ռուսական ընկերությունների ղեկավարմանը:

Նա հավելել է, որ շելֆային հանքավայրերի շահագործման լիցենզիաների տրամադրումն ու գրանցումն իրականացվելու են ռուսական օրենսդրությանը համապատասխան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930