Բաժիններ՝

Էշթոնը Կիևին կոչ է արել արագացնել սահմանադրական բարեփոխումների իրագործումը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը դատապարտել է Ուկրաինայի արևելքում անջատողականների գործողությունները և Կիևին կոչ է արել արագացնել սահմանադրական բարեփոխումների վրա աշխատանքներ տանելը:

Այս մասին նշված է Ուկրաինայում ԵՄ-ի դեսպանատան տարածած հայտարարության մեջ: Դրանում նշված է, որ Էշթոնն ուշադիր հետևում է Արևելյան Ուկրաինայի տագնապահարույց իրադարձություններին՝ ներառյալ ուժի կիրառմամբ Խարկովում, Դոնեցկում, Լուգանսկում պետական հիմնարկների զավթումը:

Էշթոնը բարձր է գնահատել կարգուկանոն հաստատելուն ուղղված Ուկրաինայի իշխանությունների կշռված գործողությունները և դեմ է արտահայտվել Ուկրաինայում իրավիճակի հետագա անկայունացմանը, ընդ որում՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուժերի կողմից:

Էշթոնը կարծում է, որ հաջորդ ամիս Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրությունները քաղաքացիներին կհատկացնեն օրինական հարթակ՝ Ուկրաինայի ապագայի վերաբերյալ իրենց մտքերն արտահայտելու համար: Էշթոնն ընդգծել է, որ Ուկրաինայի սահմանադրական բարեփոխումները պետք է լինեն համապարփակ և ավարտվեն առանց ձգձգման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս