Բաժիններ՝

Դոնեցկի մարզխորհրդի նախագահը հրաժարական է ներկայացրել

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Դոնեցկի մարզային խորհրդի նախագահ Անդրեյ Շիշացկին հրաժարական է ներկայացրել: Այս մասին նա այսօր հայտարարել է Դոնեցկում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ. «Ես դիմում եմ գրել իմ լիազորությունները վայր դնելու մասին»:

Շիշացկին ընդգծել է, որ մինչև արտահերթ նիստի անցկացումը մարզային խորհրդի նախագահի պարտականությունները կատարելու է իր տեղակալ Իգոր Կովալը: Շիշացկին Դոնեցկի մարզխորհուրդը գլխավորել է մարտի 3-ին:

Հիշեցնենք, որ երեկ հաղորդվել էր, թե չեղյալ է հայտարարվել Դոնեցկի հանրապետության ստեղծման մասին որոշումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930