Բաժիններ՝

Գերեվարված Արսեն Խոջոյանի մայրը պատրաստվում է հացադուլի. galatv.am

Այդ քայլի պատճառը եղել է բանկերում ունեցած պարտքերը: 22-ամյա Արսենն այդ օրը հովիվ է եղել, սակայն ոչխարներն ադրբեջանցիների ձեռքը չեն Տավուշի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանը, ով հատել էր սահմանը եւ գերի ընկել Ադրբեջանում, դեռեւս ոչինչ չի հիշում տեղի ունեցածի մասին։ Որդին՝ Հայկազ Խոջոյանը, ով նաեւ Արցախյան ազատամարտի վետերան է, ԳԱԼԱ-ի  հետ զրույցում նշել է․

«Ոչ մի պատասխան չի տալիս մեր հարցերին, անընդհատ ասում է՝ ելնեմ գնամ բաղերը, ասում է տենամ ինչ-կա չկա, ընձի սպասում են։ Անընդհատ էդ խոսքերն է կրկնում։ Առավոտը ասում եմ՝ ուզում ես թուրքերին տենաս, ասում է՝ չէ, չեմ ուզում տենամ, ասում եմ՝ բա ով է քեզ սպասում, չի ասում, անընդհատ ասում է՝ ինձ էնտեղ սպասող կա, բայց չի ասում՝ ում նկատի ունի»։

Հայկազ Խոջոյանը նաեւ պատմում է, թե մինչեւ գերեվարությունը հայրը նման բան չէր խոսում, թեեւ հոգեկան խնդիրներ ուներ, հիշողությունը թույլ էր, բայց նման արտահայտություն չի արել։

Իսկ նույն գյուղից դարձյալ Ադրբեջանում գերի ընկած 22-ամյա Արսեն Խոջոյանից դեռ ոչ մի տեղեկություն հարազատները չունեն։ Մայրը՝ Սվետլանա Խոջոյանը, ամեն օր հետաքրքրվում է Կարմիր խաչից, սակայն նույն պատասխանն է ստանում, թե բանակցություններ են ընթանում, առայժմ նորություն չկա․ «Երեկ էլ եմ զանգել, ասում է՝ էս պահին նորություն չկա, նորություն կասենք, երբ որ կլինի։ Ասացին՝ հետաքրքրվում են, զբաղվում են գործով, բայց այս պահին ուղղակի չեն կարողանում նրանց հետ բանակցություններ տանել։ Ասաց՝ երկկողմանի բանակցությունների են սպասում»։

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս