
Թուրքիան փորձել է Ուկրաինայից ձեռք բերել միջամայրցամաքային բալիստիկ հրթիռների արտադրման տեխնոլոգիան. մամուլ

Vesti.ua-ի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ը Դնեպրոպետրովսկում գործող «Յուժմաշ» ըկերությանը մեղադրել է Р-36М2 «Воевода» դասի միջմայրցամաքային բալիստիկ հրթռների արտադրման տեխնոլոգիան արտերկրում վաճառելու փորձ կատարելու մեջ:
Ռուս դիվանագետներն իրենց մտահոգությունը հիմնավորել են նրանով, որ Ուկրաինայի միջազգային պարտավորությունների մեջ է մտնում նման զենքի չտարածումը: Ընդգծվում է, որ «Воевода» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը կարող է կրել զանգվածային ոչնչացման զենք (ԶՈԶ) և հանդիսանում է «Սատանա» հրթռի վերափոխված տեսակը:
ՌԴ ԱԳՆ-ը հայտարարել է, որ Ուկրաինան կրում է քաղաքական լուրջ պարտավորություններ՝ կապված այնպիսի հրթիռի ստեղծման տեխնոլոգիաների փաստաթղթերը հանձնելու հետ, որն ունակ է ավելի քան 300 կիլոմետր հեռավորության վրա կրել ավելի քան 500 կիլոգրամ օգտակար բեռնվածություն:
«Воевода» հրթիռի հնարավոր վաճառքի մասին տեղեկությունները համացանցում տարածվեցին ապրիլի սկզբին: Դրանց համաձայն, ապրիլի 5-ին հույժ գաղտնի պայմաններում Թուրքիայում տվյալհարցի շուրջ մեկնարկել են թուրքական կողմի ներկայացուցիչների ու դնեպրոպետրովսկյան «Յուժմաշի» պատվիրակության բանակցությունները: Հնարավոր գնորդների թվում նշվում է նաև Չինաստանի անունը: