Բաժիններ՝

«Վեցյակի» հետ միջանկյալ համաձայնագրից հետո Իրանը 258 տոկոսով ավելացրել է գազի արտահանումը

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը նախորդ տարվա նոյեմբերի վերջերին սեփական միջուկային ծրագրի շուրջ «Վեցյակի» հետ միջանկյալ համաձայնագիր ստորագրելուց հետո 258 տոկոսով մեծացրել է գազի արտահանման ծավալը:

Այդ համաձայնագիրը նախատեսում է Իրանի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների մեղմացում՝ Իրանի միջուկային ծրագրի կրճատման դիմաց: 2013 թվականին միայն հեղուկացված գազի մատակարարումները օրական 195.000 բարելից աճել են մինչև 504.000 բարելի: Հաշվետու ժամանակահատվածում գազի արտահանումից Իրանի ստացած եկամուտները կազմել են 10.3 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930