«Օտար մարգարեները» չեն օգնի. «Առավոտ»

«Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը իր այսօրվա խմբագրականում գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ծնվել է Հավայան կղզիների մայրաքաղաքում՝ Հոնոլուլում։ Այդ կղզիներն, ինչպես հայտնի է. ամերիկյան նահանգի կարգավիճակ են ստացել միայն 1959 թվականին։: Իսկ դրանից երկու տարի հետո լույս աշխարհ է եկել Միացյալ Նահանգների ներկայիս նախագահը։ Ընտրարշավի ժամանակ Օբամայի հակառակորդները լուրեր էին տարածում, թե նա իրականում Հոնոլուլուում էլ չի ծնվել և այդ պատճաոով չի կարող հավակնել երկրի նախագահի պաշտոնին։ ԱՄՆ-ում այդ առումով օրենքը խիստ է։ Եվ դրա մեջ տրամաբանություն կա ՝ երկիրը ղեկավարելու համար դու պետք է ապրես այդ երկրի հոգսերով։

Հայաստանում օրենքն այդքան էյ խիստ չէ։ Եվ այօր, երբ խոսք է գնում արտասահմանից վարչապետ կամ նույնիսկ նախագահ բերելու մասին, ես հիշում եմ հենց այդ տրամաբանությունը։

Միանգամից ասեմ, որ խոսքը «ղարաբաղցիների» մասին չէ, ով որ մտածում է, որ Արցախը պատմական և մշակութային առումով Հայաստան չէ, նա, ըստ էության, համաձայն է մեր հարևանների հետ, որոնք «հիմնավորումներ» են փնտրում, թե ինչպես հարձակվել Հայաստանի այդ մասի վրա։ Խոսքս, օրինակ, Արա Աբրահամյանին և Արմեն Աարգսյանին արտասահմա նից բերելու և այստեղ բարձր պաշտոն տալու մասին է։
Արա Աբրահամյանին չեմ ճանաչում՝ չնայած նրա խոսելուց կարելի է եզրակացնել, որ նա Սոկրատը չէ։ Արմեն Աարգսյանին ճանաչում եմ և խորը համակրանք ու հարգանք ունեմ։ Բայց անկախ այս կամ այն անհատի անձնական հատկանիշներից՝ կարևորն այն է, որ նրանք տասնամյակներ շարունակ կտրված են զուտ հայաստանյան իրականությունից, իսկ խնդիրները, որոնց առաջ մենք կանգնել ենք՝ տեխնիկական, «մենեջերական» չեն։
Արտասահմանում ձեոք բերված ցանկացած մենեջերական փորձ կամ այդ աոարկայի վերաբերյալ աշխարհի բոլոր խելացի գրքերի սերտումը չի օգնի արտասահմանցիներին՝ շտկելու մեր դրությանը։ Որովհետև մեր խնդիրները քաղաքական են, հոգեբանական են, կասեի նույնիսկ ՝ հոգևոր։ Լուծելու համար դրանք պետք է ոչ միայն իմանալ, հասկանալ, այլև զգալ։ Դա կարող է անել միայն այն մարդը, որն այս 24 տարիներին ապրել է Հայաստանում։
Մշակույթի նախարարությունն ավելի լավ տարբերակ չգտավ, քան Ազգային օպերայի և բալետի թատրոնի ղեկավար նշանակել ռուսաաստանյան դիվանագիտության մեջ աշխատած չինովնիկին, որը առնվազն 12 տարի Հայաստանում չի ապրել։ Այդ մարդուն չեմ ճանաչում, գուցեև շատ փայլուն երիտասարդ է։ Բայց Օպերան ֆուտբոլային թիմ չի, ուր կարելի է հրավիրել արտասահմանցի մարզչի, դա Հայաստանի հոգևոր կենտրոններից մեկն է։
Ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» այսօրվա խմբագրականում։

Տեսանյութեր

Լրահոս