
Բազմաբնակարան շենքերի տանիքները վերանորոգվում են

Քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում արդեն մեկնարկել են բազմաբնակարան բնակելի շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգման աշխատանքները: 2014թ. նախատեսված ծրագրով, ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում կվերանորոգվի 72639 քմ հարթ և 43023 քմ թեք տանիք. կփոխվեն թեք տանիքների ազբոշիֆերներն ու թիթեղները, իսկ հարթ տանիքները կպատվեն մեկուսիչով: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչությունը: