Օբաման ու Պուտինը քննարկել են Ուկրաինայի արևելքի դեպքերը. մամուլ
The Kiev Times-ը, վկայակոչելով ռուսական Россия 24 հեռուստաալիքը, հայտնում է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման հեռախոսազրույցի ժամանակ երեկ քննարկել են Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակը:
Ռուսական հեռուստաալիքի հաղորդմամբ՝ հեռախոսազրույցը նախաձեռնել է ԱՄՆ-ի նախագահը: Հեռուստաալիքը, վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը, հայտնում է, որ հեռախոսազրույցի ժամանակ Պուտինն ընդգծել է, որ եթե Ուկրաինայի արևելքում շարունակվի բռնությունների տարածումը, որը կարող է իրենում ներառել ողջ արևելյան տարածաշրջանը և Ղրիմը, Ռուսաստանն իրեն վերապահում է մի շարք լիազորություններ:
Մասնավորապես, Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը պաշտպանելու է իր շահերը և ռուսալեզու բնակչությանը, որը բնակվում է արևելյան տարածաշրջանում: Պուտինը կարծում է, որ Ուկրաինայի արևելքում իրական սպառնալիք է առաջացել Ռուսաստանի քաղաքացիների ու բազմաթիվ հայրենակիցների կյանքի համար: