«Դուք չեք պատկերացնում Թուրքիայի վախը»

«Դուք չեք պատկերացնում Թուրքիայի վախը, մենք սպասում ենք ընդհուպ, որ Թուրքիան ընդունի Հայոց Ցեղասպանությունը»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը:

Ըստ նրա՝ Թուրքիայի հասարակության հետ անհրաժեշտ է աշխատանքեր իրականացնել, որտեղ Ահմեդ Զարադօղլուի, Օրհան Փամուկի նման պայծառ մարդիկ կան, որոնք կարող են պահանջել կառավարությունից ճանաչել Ցեղասպանությունը: Ա. Գրիգորյանը նշեց, որ կարելի է հարցը դնել ՄԱԿ և ստանալ բանաձև, նաև կարելի է նախապատրաստվել ու դիմել Հաագայի միջազգային դատարան: Նրա կարծիքով՝ տարբեր երկրներում Ցեղասպանության ճանաչումն ընդունելու գործընթացը շարունակվում է, բայց պետք է փոխել գործողությունների բնույթը: Ա.Գրիգորյանը հայտնեց նաև, որ ծրագրում են Փարիզի Աստվածամոր տաճարում Ցեղասպանության 10-րդ տարելիցի հետ կապված պատարագի մատուցում:

Ա. Գրիգորյանը կտրուկ գնահատականներ հնչեցրեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հասցեին. «ԱԳ նախարարը զբոսաշրջիկի պես շրջում է աշխարհը»: ԵՀՄՖ նախագահի խոսքով՝ հայ-թուրքական արաձանագրությունների ժամանակ Նալբանդյանը խորհուրդ էր տալիս «ցլի տակ հորթ չփնտրել», ու թեև  հետագայում պարզվեց, որ լավ էլ մեծ հորթ էր, այնուամենայնիվ, նախարարը կովը ցլից չի տարբերում:

Տեսանյութեր

Լրահոս