Երևանի ոստիկանապետը առաջարկում է «Դեմ եմ»-ի անդամներից մի քանիսին հանդիպել նախարարի պաշտոնակատարի հետ
Այս պահին «Դեմ եմ» նախաձեռնության ակտիվիստներին է մոտեցել Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը և ակցիայի մասնակիցներին առաջարկում է մի քանի հոգով մոտենալ ՀՀ ֆինանսների նախարության շենքի մոտ, որտեղ նրանց հետ կհանդիպի կամ Ֆինանսների նախարարի պաշտոնակատարը, կամ փոխնարարներից որևէ մեկը: Սակայն «Դեմ եմ» շարժման ակտիվիստները, որոնք դեռևս նստած են Նալբանդյան փողոցի մեջտեղում, հրաժարվեցին վեր կենալ իրենց տեղից:
Նրանք նշում են, որ իրենք շատ են, իսկ նարարարը մեկ մարդ է և նա կարող է մոտենալ իրենց: Աշոտ Կարապետյանը «Դեմ եմ»-ի անդամներին զգուշացրեց՝ եթե նրանք կամայականություններ դրսևորեն, ապա ոստիկանությունը հարկադրանքի միջոցներ կձեռնարկի:
Նշենք, որ այս պահին դեռևս Նալբանդյան փողոցի սկզբնամասում երթևեկությունը դադարեցված է: