
Թբիլիսիում սխալմամբ Ռուսաստանի դրոշի փոխարեն այրել են Սլովակիայի դրոշը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թբիլիսիում հակառուսական տրամադրություններով անձինք այրել են Սլովակիայի պատվիրակության դրած ծաղկեպսակի ժապավենը՝ սխալմամբ այն ընդունելով որպես ռուսական դրոշի խորհրդանիշ:
Միջադեպը գրանցվել է Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի առջև, ուր երեկ երեկոյան հավաքվել են տասնյակ անձինք՝ կապված 25 տարի առաջ խորհրդային զորքերից կողմից հանրահավաքը ցրելու հետ:
Ակտիվիստներն ապրիլի 9-ի զոհերի հուշարձանի մոտ հայտնաբերել են ռուսական դրոշի գույներով ժապավեն և որոշել են այրել այն: Ավելի ուշ պարզվել է, որ տվյալ ժապավենով ծաղկեպսակն այդ հուշարձանին դրել է Վրաստանում գտնվող Սլովակիայի կառավարական պատվիրակությունը:
Նշվում է, որ արմատական տրամադրություններով այդ անձինք գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ: