Ուկրաինայի հարավի ու արևելքի առանձին քաղաքներում իրավիճակի սրումը կապված է Ռուսաստանի քայքայիչ գործունեության հետ:
«Ինչպե՞ս եք վերաբերում վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին»,- այս հարցն ուղղեցինք Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության նախագահ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին` նրա հետ հեռախոսազրույցում: Վազգեն Մանուկյանը մեր հարցից մի փոքր անակնկալի և եկավ և սկսեց քահ-քահ ծիծաղել` ավելացնելով, թե մի վայրկյանում դժվար է դրան պատասխանելը:
Այսօր առավոտվանից փորձում ենք պարզել, թե ոչ իշխանական չորս խմբակցություններից երեքը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգություն»-ը ո՞ր դեպքում մաս կկազմեն նոր ձևավորվող կառավարությանը, բայց ապարդյուն:
Այս մասին Կիևում հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Փաշինսկին:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը:
Ոստիկանությունում մերժվել է քրեական գործի հարուցումը Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի դիմումի հիման վրա: ՀՀ ոստիկանությունից 168.am-ին տեղեկացրեցին, որ նման որոշումը կայացվել է ապրիլի 3-ին: Քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ «Քրեական գործ չի կարող հարուցվել եւ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե արարքի մեջ հանցակազմ չկա»:
Այնքան էլ միանշանակ չէ, որ ԲՀԿ-ն հիմա ամեն ինչ անում է կառավարությունում հայտնվելու համար, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Հակառակը՝ շատ ավելի հավանական է, որ ԲՀԿ-ն փորձի Հովիկ Աբրահամյանին դարձնել վարչապետ՝ միաժամանակ մաս չկազմելով կառավարությանը:
ՀՀ ոստիկանության ձերբակալվածների պահման վայրից քաղաքացի Ա. Ք.-ի մարմնական վնասվածքներ ստանալու վերաբերյալ իրազեկումների հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Twitter-ի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը չի ծառայում արդարադատության շահերին:
Հանդիպման արդյունքներով ստորագրվել է փաստաթուղթ երկու երկրների միգրացիոն ծառայությունների միջև, որով կանոնակարգվելու են ՌԴ-ում գտնվող հայ միգրանտների կեցության և աշխատանքային գործունեության հետ կապված խնդիրները: Մշակվել է նաև համատեղ գործողությունների ճանապարհային քարտեզ:
«2010-2015թթ. տարածքային սոցիալական պլանավորում» ծրագրի շրջանակում ՀՀ տարածքային կառավարման նախարարության եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) միջեւ այսօր ստորագրվեց 2014-2015թթ. երկամյա աշխատանքային ծրագիրը: Փաստաթուղթն ստորագրեցին ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանը եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Մանյա Հենրիետ Արենսը:
Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին:
Ապրիլի 9-11-ը ՌԴ Սոչի քաղաքում կկայանա արտասահմանյան երկրների հատուկ ծառայությունների, անվտանգության և իրավապահ մարմինների ղեկավարների խորհրդի XIII-րդ նիստը:
«Տասը դաս` մի ցեղասպանության մասին» վերնագրով նեկայացվող դասախոսությունները յուրովի վերլուծական հայացք են նետում Թուրքիայի կողմից հայերի դեմ իրականացված Մեծ ոճրագործության պատճառների, պայմանների եւ հետեւանքների մասին: Դասախոսությունները մեթոդաբանական փորձ են Հայոց ու նաեւ Օսմանյան կայսրության հպատակ քրիստոնյա այլ ժողովուրդների ողբերգական ճակատագրին առնչվող հարցադրումներին պատասխանելու համար:
Ալեքսանդր Իսկանդարյանը համակարծիք է, որ վարչապետի հրաժարականի վրա դրսից որևէ ուժ չի ազդել. «Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի քաղաքականության մեջ` միայն ներքին հարցեր են»: Քաղաքագետը չի կարծում, որ վարչապետի հրաժարականից հետո հեղափոխական փոփոխություններ կլինեն, «սակայն ասել, որ փոփոխություններ ընդհանրապես չեն լինի, սխալ է»:
Լավրովը վստահություն է հայտնել, որ իրավիճակի հանդարտեցմանն անկարելի կլինի հասնել, եթե Ուկրաինայի իշխանությունները շարունակեն անտեսել երկրի հարավ-արևելյան հատվածի շահերը:
«Մեր աշխատողները, ճիշտն ասած, չեն դիմել, թե մի պահեք, դրա համար պահել ենք: Առաջին երեք ամիսը պահել էինք, բայց չէինք փոխանցել, էս վերջին որոշումից հետո փոխանցեցինք: Ու քանի որ էս վերջին որոշումից հետո էլ ոչ մեկը չի դիմել, էլի շարունակելու ենք պահելը»:
Պաշտոնական այցով Թուրքմենստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ղիպչակ գյուղում գտնվող անկախ Թուրքմենստանի առաջին Նախագահ Սափարմուրադ Նիյազովի (Թուրքմենբաշի) դամբարան, մզկիթ և Թուրքմենստանի Սահմանադրության հուշարձան:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վրեժ Մարկոսյանի համոզմամբ՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանից լավ կաշխատի: 168.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե նոր վարչապետ է նշանակվելու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ-ական պատգամավորը վստահեցրեց. «Շատ լավ վարչապետ կարող է դառնալ, ես դրական եմ գնահատում»:
Դա կարող է սննդամթերքի անհապաղ օգնության կարիք ունեցող անձանց քանակը երկրում հասցնել մինչև 6.5 միլիոն մարդու:
Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատության տնօրեն Գայանե Մարգարյանի կողմից թե՛ երեխաների, թե՛ աշխատակիցների նկատմամբ բռնություններ կիրառելու, ինչպես նաև երեխաների սննդի գումարները յուրացնելու վերաբերյալ մամուլի հրապարակմանը ոստիկանությունն ընթացք է տվել:
Այս մասին հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Ումրան ազ-Զոուբին:
Բախումները գրանցվել են Նիկոլաևի մարզային վարչակազմի շենքի մոտ:
Ինչպես նախապես տեղեկացվել էր, ԼՂՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում ապրիլի 4-ին և 5-ին Երևանից ժամանած առաջատար մասնագետների հետ համատեղ կազմակերպվել էին խորհրդատվություններ:
Նմանատիպ փորձ արվեց Սառը պատերազմի ավարտից հետո, երբ ջանքեր գործադրվեցին միջազգային համակարգում Ռուսաստանին ինտեգրելու համար։ Բորիս Ելցինի թույլ Ռուսաստանի տարիներին դա կարծես աշխատում էր։ Սակայն Վլադիմիր Պուտինի դեպքում, որը ավելի ուժեղ Ռուսաստանի ղեկին է, այդ նույն համակարգը լուրջ ճեղքեր է տվել, և եթե դրանք խորանան, Սառը պատերազմի վերսկսման հավանականությունը կմեծանա։
Դոնբասի հայրենասիրական ուժերի հանձնաժողովը որոշել է չեղյալ հայտարարել «Դոնեցկի հանրապետության» ստեղծման մասին իր որոշումը:
Ապրիլի 8-ին, ժամը 10.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ .Հակոբյան փողոցի թիվ 2 հասցեում քաղաքացու ձեռքը մնացել է մսաղացի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վերջին օրերին ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը բազմաթիվ դիմումներ է ստանում տարբեր լրատվամիջոցներից` առաջարկով եկամտային հարկի և կուտակային վճարի էլեկտրոնային հաշվետվությունների ձևից հանել ինքնաշխատ եղանակով լրացվող պարտադիր կուտակային վճարի դաշտերը:
Տեսողական խնդիրներ ունեցող հետիոտների համար Երևանում անվտանգ անցուդարձ ապահովելու նպատակով մայրաքաղաքի խաչմերուկների լուսացույցները հետզհետե համալրվում են հատուկ ձայնաազդանշանային համակարգերով:
«Տիգրան Սարգսյանի հրաժարականն ուղղակիորեն կապված էր կառավարության ձախողումների հետ և, մասնավորապես՝ այնպիսի խոշոր ձախողման, ինչպիսին է կենսաթոշակային համակարգը …