Երևանի առաջատար բժիշկները Ստեփանակերտում խորհրդատվություններ են անցկացրել

Ինչպես նախապես տեղեկացվել էր, ԼՂՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում ապրիլի 4-ին և 5-ին Երևանից ժամանած առաջատար մասնագետների հետ համատեղ կազմակերպվել էին խորհրդատվություններ:

Երևանի գլխավոր մասնագետ, «Էրեբունի»‰ բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգիայի բաժանմունքի ղեկավար Էլզա Հայրապետյանը, «Նաիրի»‰ բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լուսինե Աղաբաբյանը, Երևանի քաղաքային էնդոկրին դիսպանսերի տնօրեն Անուշ Բունիաթյանը, «Էրեբունի»‰ ԲԿ Կանանց կենտրոնի տնօրեն, գինեկոլոգ Կարինե Սարգսյանը և նույն ԲԿ ուլտրաձայնային հետազոտության առաջատար մասնագետ Գայանե Սարգսյանը երկու օրվա ընթացքում տեղի մասնագետների հետ միասին բժշկական նեղ մասնագիտական խորհրդատվության են ենթարկել Ստեփանակերտից և Արցախի շրջաններից ժամանած շուրջ 350 այցելուի:

Խորհրդատվությունն ու բուժօգնությունը լիարժեք մատուցելու և վերջնական ախտորոշելու համար իրականացվել են նաև ուլտրաձայնային հետազոտություններ:
Հետազոտված հիվանդների գերակշռող մասը էնդոկրինոլոգիական խնդիրներ են ունեցել, ավելի քան 220 հիվանդ:

Էնդոկրինոլոգներն այցի ավարտին արձանագրել են, որ իրենց կողմից հետազոտված հիվանդների գերակշիռ մասը վահանաձև գեղձի ախտահարումներ են ունեցել: Հիվանդները տեղում ենթարկվել են ուլտրաձայնային հետազոտության և, ըստ անհրաժեշտության, կատարվել է նաև լաբորատոր փորձաքննություն: Արդյունքների հիման վրա կատարվել են նշանակումներ:

ԼՂՀ  Առողջապահության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս