Որևէ պարագայում կողմ չեմ քվեարկելու ալիևյան Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու հարցին․ Հասմիկ Ենգոյան

Հասմիկ Ենգոյանը գրել է

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հավատարիմ մնալով իմ սկզբունքներին, համոզմունքներին և ինձ տրված մանդատին՝ ուզում եմ հստակ հայտարարել, որ որպես Ազգային ժողովի պատգամավոր որևէ պարագայում կողմ չեմ քվեարկելու ալիևյան Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու հարցին։

Վստահ եմ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության որևէ պատգամավոր ևս կողմ չի քվեարկի։

Անհանգստանալու բացարձակապես կարիք չկա։

Ենգոյանները միշտ հավատարիմ են եղել իրենց սկզբունքներին, արժեհամակարգին ու համոզմունքներին։ Եվ այդ սկզբունքներն ինձ համար երբեք չեն եղել իրավիճակային կամ պայմանական։

Սա պարզապես քաղաքական դիրքորոշման հարց չէ։ Սա արժանապատվության, սկզբունքայնության և բարոյականության հարց է»։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30