Բաժիններ՝

Ուկրաինայի Գերագույն ռադայում այսօրվա ծեծկռտուքից հետո որոշվել է այսուհետ բացառել նման դեպքերը (տեսանյութ)

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադայում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքից հետո, որին մասնակցել է երկրի Կոմկուսի առաջնորդը, պատգամավորները պայմանավորվել են այլևս թույլ չտալ նման բան:

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը: Նա հավելել է, որ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել պատգամավորական խմբերի ու խմբակցությունների ղեկավարների միջև:

Այսուհետ, եթե պատգամավորներից մեկը սկսի նվաստացնել մեկ այլ պատգամավորի, վիրավորել նրան, կամ հնչեցնի գործող Սահմանադրությանն ու օրենսդրությանը հակասող կարգախոսներ, ապա նիստը նախագահողը պետք է անջատի այդ պատգամավորի բարձրախոսի ձայնը:

Տուրչինովի խոսքերով՝ խմբերի ու խմբակցությունների ղեկավարները դատապարտում են այսօրվա միջադեպը, որի կիզակետում հայտնվել են Կոմկուսի առաջնորդ Պյոտր Սիմոնենկոն և «Սվոբոդա» խմբակցության երկու պատգամավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930