Բաժիններ՝

Յանուկովիչին մեղադրել են Ուկրաինայի հարավ-արևելքի ակցիաները ֆինանսավորելու մեջ

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի հարավում ու արևելքում գրանցված ռուսամետ ակցիաները հովանավորում են նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն ու նրա շրջապատը, որոնք գտնվում են Ռուսաստանում: Այս մասին Կիևում հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Փաշինսկին:

Նրա խոսքերով՝ արդեն իսկ կալանքի տակ են դրվել տասնյակ հաշվեհամարներ, որոնցից գումարներ էր հատկացվում այդ նպատակով: Նա հավելել է, որ նման կերպ առգրավվել են վիթխարի գումարներ՝ ընդգծելով, որ այդ բոլոր ակցիաներն իրականացվել են գումարների հաշվին:

Փաշինսկին դրա հետ մեկտեղ հայտարարել է, որ իրենք կոնկրետ ապացույցներ չունեն, որ զանգվածային ակցիաները ֆինանսավորել են նաև ուկրաինացի գործարար Ռինատ Ախմետովն ու Ռեգիոնների կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջնորդ Ալեքսանդր Եֆրեմովը:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Պուտինի նախկին խորհրդական Ալեքսանդր Իլարիոնովը հայտարարել է, որ անջատողականներն Ուկրաինայում կստեղծեն Հարավ-արևելյան պետություն և նախագահ կընտրեն Վիկտոր Յանուկովիչին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս