ԱԱԾ-ականները գնում են Սոչի

Ապրիլի 9-11-ը ՌԴ Սոչի քաղաքում կկայանա արտասահմանյան երկրների հատուկ ծառայությունների, անվտանգության և իրավապահ մարմինների ղեկավարների խորհրդի XIII-րդ նիստը: Նիստում կքննարկվեն միջազգային ահաբեկչության և  կազմակերպված հանցավորության դեմ պայքարի շուրջ  հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների համագործակցության հարցեր, միջազգային խոշոր միջոցառումների անվտանգության ապահովման գործում փոխհամագործակցության ուղիների բարելավման, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության ոլորտում առկա վտանգների և դրանց չեզոքացման  հարցում հատուկ ծառայությունների խնդիրները:

ՀՀ պատվիրակությունը ղեկավարում է ՀՀ Ազգային անվտանգության  ծառայության տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930