Էրդողանը շարունակում է պայքարել Twitter-ի արգելափակման ուղղությամբ
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը կուսակցական ժողովում հայտարարել է, որ Twitter-ի ապաարգելափակման մասին Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը ճիշտ չէ և պետք է չեղյալ հայտարարել այն.
«Twitter-ի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը չի ծառայում արդարադատության շահերին: Այդ որոշումը պետք է ուղղման ենթարկվի»: Սրանից առաջ էլ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի իշխանությունները պետք է կատարեն Twitter-ի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը, սակայն պարտավոր չեն հարգել այն:
Թուրքիայում դատարանի որոշմամբ Twitter-ն արգելափակվել էր այս տարվա մարտի 21-ին: Սահմանադրական դատարանի որոշմամբ այդ որոշումը չեղյալ էր հայտարարվել ապրիլի 2-ին: