Բաժիններ՝

Սիրիայում նախագահի թեկնածուների հայտերի ընդունումը կսկսվի ապրիլի 20-ից հետո

Սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահական ընտրություններում իրենց թեկնածությունն առաջադրել ցանկացողները կարող են համապատասխան հայտեր ներկայացնել ապրիլի 20-ից հետո:

Այս մասին հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Ումրան ազ-Զոուբին: Նա ընդգծել է, որ թեկնածուների հայտերի ընդունումը մեկնարկելու է այս ամսվա վերջին 10 օրերին: Զոուբին հավելել է, որ նախագահական ընտրություններն անցկացվելու են սահմանված ժամկետում՝ հուլիսին:

Հիշեցնենք, որ մոտ 20 օր առաջ Սիրիայում ընդունել էին նախագահական ընտրությունների անցկացման մասին նոր օրենք, որով սիրիական ընդդիմությանն ու սիրիացի փախստականներին զրկել են նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930