Բաժիններ՝

Ուկրաինայի հարավն ու արևելքը պետք է ներկայացված լինեն միջազգային բանակցություններում. Լավրով

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի հարավն ու արևելքը պետք է ներկայացված լինեն միջազգային բանակցություններում: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը.

«Դրա հետ կապված՝ յուրաքանչյուր բազմակողմ ձևաչափ, որը կանտեսի Ուկրաինայի հարավի ու արևելքի վրդովմունքը կիևյան ղեկավարության վերաբերմունքի հանդեպ, հնարավորություն չի տա աշխատել որևէ ձևաչափով: Մենք կողմ ենք, որ Ուկրաինայի հարավն ու արևելքը ներկայացված լինեն այդօրինակ միջոցառումներում»:

Լավրովը վստահություն է հայտնել, որ իրավիճակի հանդարտեցմանն անկարելի կլինի հասնել, եթե Ուկրաինայի իշխանությունները շարունակեն անտեսել երկրի հարավ-արևելյան հատվածի շահերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930