
«Ավելի լավ կլի՝ էտ ուռոդը վաբշե չգա, դու խոսաս»-ի մասով՝ քրեական գործի հարուցումը մերժվել է

Ոստիկանությունում մերժվել է քրեական գործի հարուցումը Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի դիմումի հիման վրա: ՀՀ ոստիկանությունից 168.am-ին տեղեկացրեցին, որ նման որոշումը կայացվել է ապրիլի 3-ին: Քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ «Քրեական գործ չի կարող հարուցվել եւ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե արարքի մեջ հանցակազմ չկա»:
Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանի գործով առաջին դատական նիստի ընթացքոմ տուժողներից մեկը Նիկոլայ Բաղդասարյանի հասցեին վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել՝ նշելով. «Ավելի լավ կլի՝ էտ ուռոդը վաբշե չգա, դու խոսաս»:
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Կոտայքի մարզի դատախազից պահանջել էր դատարանի նկատմամբ անհարգաlից վերաբերմունք դրսևորելու համար քրեական գործ հարուցել: