Չեղյալ է հայտարարվել Դոնեցկի հանրապետության ստեղծման մասին որոշումը
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Դոնբասի հայրենասիրական ուժերի հանձնաժողովը որոշել է չեղյալ հայտարարել «Դոնեցկի հանրապետության» ստեղծման մասին իր որոշումը: Այս մասին նշված է նրա մամլո ծառայության տարածած հայտարարության մեջ:
Դրանում նշված է, որ վերջին օրերին Դոնբասի հայրենասիրական ուժերի հանձնաժողովը քաղաքացիներից ստացել է բազմաթիվ դիմումներ, որոնք իրենց անհամաձայնությունն են հայտնել Դոնեցկի հանրապետության ստեղծմանը և հարևան երկրի հետ նրա միանալուն, ինչպես նաև առանց համապատասխան նորմատիվային բազայի, հանրաքվե անցկացնելուն:
Դրա հետ կապված՝ որոշվել է չեղյալ հայտարարել Դոնեցկի հանրապետության ստեղծման մասին որոշումը, արգելել Դոնեցկի մարզի տարածքում առանց համապատասխան իրավական բազայի ստեղծման ամեն տիպի հանրաքվեների անցկացումը, ինչպես նաև ապօրինի ճանաչել Ուկրաինայից Դոնեցկի մարզի անջատումը և տարածաշրջանը պահպանել անկախ Ուկրաինայի կազմում: