Վրաստանի ԱԳՆ-ը հերքել է Ջավախքի բնակիչներին ռուսական անձնագրեր բաժանելու մասին տեղեկատվությունը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ իրականությանը չի համապատասխանում այն տեղեկատվությունը, որ Վրաստանի հարավում ընկած Սամցխե-Ջավախքի շրջանում ցանկացողներին զանգվածաբար բաժանում են ռուսական անձնագրեր: Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին:

Նրա խոսքերով՝ ոչ վաղ անցյալում տեղեկատվություն տարածվեց, իբրև թե Թբիլիսիում Ռուսաստանի հյուպատոսությունն ապրիլի մեկից սկսել է անձնագրեր բաժանել Սամցխե-Ջավախքի բնակչությանը. «Մենք ստուգել ենք այդ տեղեկատվությունը: Պարզվել է, որ այն ուռճացված է, այդպիսի փաստեր չեն գրանցվել»:

Զալկալիանին ընդգծել է, որ Վրաստանում ակնդետ հետևում են Ռուսաստանում հարևան երկրների քաղաքացիներին, որոնք ազատորեն տիրապետում են ռուսերենին, ռուսական քաղաքացիություն տրամադրելու կարգը դյուրացնելու մասին օրենքի քննարկումներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930