Տիգրան Սարգսյանի հրաժարականը կապված էր ձախողումների հետ. Հայկ Չոբանյան
«Տիգրան Սարգսյանի հրաժարականն ուղղակիորեն կապված էր կառավարության ձախողումների հետ և, մասնավորապես՝ այնպիսի խոշոր ձախողման, ինչպիսին է կենսաթոշակային համակարգը, որովհետև այն եղել է կառավարության ամենամեծ ծրագրերից մեկը, ծախսվել են միլիոնավոր դոլարներ, այդ թվում հանրային իրազեկման համար, որ մենք հասկացանք, որ հավասար է զրոյի»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանը:
Ըստ նրա՝ ոչ միայն վարչապետը պետք է հրաժարական տա, այլև նրանք, ովքեր պատասխանատու էին այս ծրագրի իրականցման համար, որպեսզի բոլոր պաշտոնյաները հասկանան, որ պաշտոնը նախ և առաջ ոչ թե իրավունք է, այլ՝ պարտականություն, և եթե ձախողվում է, պետք է պատասխան տա դրա համար:
«Ես հույս ունեմ, որ մեր բանականությունն այնքան մեծ կլինի, որ այս երևույթը չի ընդհատվի, շրջանառության մեջ կդրվի և մենք կտեսնենք պատասխանատվության ինստիտուտի գոյությունը ՀՀ պետականության մեջ, որին երկար սպաում ենք, բայց իրականում դեռ չեն տեսել»,- ասաց Հ.Չոբանյանը: