Բաժիններ՝

ՍԴ-ն պարտադիր հետպահումներ է անում եւ գումարը փոխանցում Կենտրոնացված կամուրջ հաշվին. ԳԱԼԱ

Սահմանադրական դատարանում շարունակում են իրենց աշխատակիցների աշխատավարձերից  պարտադիր հետպահումներ անել նաեւ ՍԴ որոշումից հետո, երբ «Կուտակային կենսաթոշակային» օրենքի որոշ դրույթներ ճանաչվեցին հակասահմանադրական: Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է ՍԴ գլխավոր ֆինանսիստ Զավեն Չոփուրյանը՝պատասխանելով այն հարցերին, թե ինչպես պետք է վարվեն հիմա աշխատակիցներն ու գործատուները եւ ինչպես են վարվել ՍԴ-ում:

«Մեր աշխատողները, ճիշտն ասած, չեն դիմել, թե մի պահեք,  դրա համար պահել ենք: Առաջին երեք ամիսը պահել էինք, բայց չէինք փոխանցել, էս վերջին որոշումից հետո փոխանցեցինք: Ու քանի որ էս վերջին որոշումից հետո էլ ոչ մեկը չի դիմել, էլի շարունակելու ենք պահելը»:

Հարցին, թե որտե՞ղ են փոխանցել գումարները՝  ֆոնդերի՞ն, պարոն Չոփուրյանը պատասխանել է. «Չէ, այսինքն՝ ես չգիտեմ ֆոնդեր ընտրել են, թե չէ, բայց մենք այդ երեք ամիս հավաքած գումարը փոխանցեցինք Կենտրոնացված կամուրջ հաշվին»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930