![](/banners/BeFunky-design.jpg)
Քաղաքացու ձեռքը մնացել էր մսաղացի մեջ
![](https://168.am/wp-content/uploads/2014/04/msaxac.jpg)
Ապրիլի 8-ին, ժամը 10.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ .Հակոբյան փողոցի թիվ 2 հասցեում քաղաքացու ձեռքը մնացել է մսաղացի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Հ.Հակոբյան փողոցի թիվ 2բ հասցեում քաղաքացու ձեռքը արգելափակվել է էլեկտրական գրդնակի մեջ:՝
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` քաղաքացու ձեռքը դուրս է բերվել տեղի ուժերով. վերջինս տեղափոխվել է «Իզմիրյան ԲԿ»:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն