ՄԱԿ ԱԽ-ը մերժել է Ռուսաստանի առաջարկը՝ կապված Սիրիայի Քեսաբ քաղաքում հայերի զանգվածային սպանությունները դիտարկելու և դատապարտելու հետ:
Աշխատողները պետք է տեղեկացնեն ֆինանսների նախարարությանը, կամ դեպոզիտարիային, որպեսզի իրենց անունից որևէ գործառույթ չկատարվի, քանի որ եթե աշխատողը ինքը չի ընտրում կենսաթոշակային ֆոնդը
2004 թ. դեկտեմբերի 9-10-ին Մատաղիսի զորամասում մահացած հայտնաբերեցին Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի դիակները: 2005 թ. ապրիլից այս գործով, որպես մեղադրյալներ ներգրավվեցին Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը:
Թերթն ընդգծում է, որ Դոնեցկի ու Ուկրաինայի արևելյան մյուս քաղաքների դեպքերը շատ նման են նրանց, որոնք հանգեցրին Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելուն:
Մենք վճռականորեն կոչ ենք անում Թուրքիայի իշխանություններին՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու ահաբեկիչների կողմից իր տարածքի օգտագործումը և հետաքննել Թուրքիայի աջակցությունը ահաբեկչական խմբերին։
Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անվիճելի է, և դրա փաստացի կազմակերպումը պետք է ամրագրվի դե յուրե: Մենք շնորհակալ ենք Թուրքմենստանին՝ մեզ համար կարևորագույն հարցում ըմբռնման և չեզոքության համար:
Դրա օգտին քվեարկել է 231 պատգամավոր:
Ապրիլի 1-ին Գավառի մանկատան սան, 2000 թ. ծնված Արևշատ Զախարյանն ինքնակամ լքել է մանկատունն ու անհայտ կորել:
Համատեղ վարժանքները մասնավորապես անցկացվում են Իրանի հարավում ընկած Բենդեր-Աբբաս նավահանգստի ջրատարածությունում:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 8-ին ժամը 09.00-ից մինչև 21.00-ն դադարեցվելու է հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Ֆոգ Ռասմուսենը լուրջ մտահոգություն է հայտնել Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ
Իհարկե, նախ հիանում եմ պարոն Քոչարյանի թևավոր խոսքերով, որովհետև դրանք դառնում են այնքան հայտնի, որ նույնիսկ տարիներ անց դեռ բոլորը շարունակում են մեջբերել, բայց ես կարող եմ ասել, որ իմ մասին հանրապետության նախագահը՝ որպես սեփական կադր արտահայտվելու խնդիր չունի, որովհետև այն ժամանակ օրենքով մարդու իրավունքների պաշտպան նշանակում էր նախագահը, իսկ հիմա մարդու իրավունքների պաշտպան ընտրում է Ազգային Ժողովը:
Եթե մենք վստահ ենք այդ կարծիքներին, մեզ մնում է միայն օժանդակել այդ ռազմավարությանը, եթե այն լինի և ընդունվի։ Կրկնում եմ՝ մենք պատրաստ կլինենք օժանդակելու ռազմավարության իրականացմանը։ Եվ ասեմ, որ այս օրերին մենք կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարություն ենք մշակել։
«Նրանք, ովքեր հայտարարում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականն անակնկալ չէր, աոնվազ անկեղծ չեն։ Չնայած առկա որոշակի ճգնաժամային իրավիճակին, այնուամենայնիվ, Տիգրան Սարգսյանի հրաժարականը սպասելի չէր, և ոչ մի քաղաքագետ, ոչ մի քաղաքական գործիչ չէր կարող վերլուծել, որ դա այս պահին տեղի կունենա։ Տիգրան Սարգսյանի հրաժարականն, այնուամենայնիվ, անակնկալ էր»
Տուրչինովն այս մասին հայտարարել է խորհրդարանի նիստի ժամանակ:
. «ԲՀԿ-ին իսկապես կարելի է կարեկցել` անընդհատ նույն բանը կրկնելու անհրաժեշտության համար: ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը հերթական անգամ է հայտարարել, որ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարց իրենց օրակարգում չկա: Երևի արդեն չկա թիվ, որով հնարավոր լինի հաշվել, թե ԲՀԿ-ն արդեն քանիերորդ անգամ է հայտարարում այս նույն բանը և՛ քառյակի, և՛ հասարակության համար:
Մենք ստեղծված ենք ոչ թե գովաբանելու և գովելու մեր պետական մարմիններին, այ ցույց տալու այն խնդիրները, որ իրենք ունեն: Այն, որ տարիների ընթացում արդեն փոխվում է նախ քննադատության որակը, երկրորդ՝ նվազել է այդ հակադարձումների քանակը, շատերն են սկսել հասկանալ, որ մենք ցավերը չենք ստեղծում կամ հորինում:
Ապրիլի 8-ին, ժամը 03.49-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Փարպի գյուղի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:
Էրդողանի խոսքերով՝ այդ ընտրություններից հետո երկրում փոխվելու է ամեն ինչ:
«ՀՀ վարչապետի փոփոխությունը բացառապես ներքին սպառման համար էր, ուստի սրանում պետք չէ տեսնել Մոսկվայի «մատը»:
Թե իրականում ինչպես նախագահական ընտրությունների ժամանակ, այնպես էլ ոչ իշխանական չորս ուժերի պայքարի ողջ ընթացքում Գագիկ Ռառուկյանը Քոչարյանի թիկունքում, խոր պայմանավորվածությունների մեջ է եղել Սերժ Սարգսյանի հետ. արտաքնապես կռիվ տալով Քոչարյանի համար, իրականում խաղացել է Սերժ Սարգսյանի դաշտում՝ հօգուտ Հովիկ Աբրահամյանի։
«Դեմ եմ» շարժման մեր համաքաղաքացիները և նրանք, ովքեր դեմ են պարտադիր կուտակային վճարներին, շեշտադրում են 6-րդ կետը, ասում են, որ այնտեղ կա ընդհանրական պատկերացում, որ այն, ինչ հակասահմանադարական է, չպետք է դառնա պարտադիր մարդու համար:
Մարտի 21-ին ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Բրյուսելում ստորագրված Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը հնարավորություն կտա բավական մոտեցնել կողմերին:
Այդ նախագիծը գնահատվում է 50 միլիարդ դոլար և դրա սառեցումը կարող է հանդիսանալ ԵՄ-ի կողմից Ռուսաստանին տված առաջին լուրջ պատիժը՝ կապված Ղրիմի բռնակցման հետ:
Ծառուկյանը կարծես թե դեո չի կողմնորոշվել հետագա անելքների շուրջ. նրա մերձավորները մասնավոր զրույցում երեկ պնդում էին, թե անկախ այն բանից, որ վարչապետ կարող է դառնալ Հովիկ Աբրահամյանը, իրենք բացառում են, որ ԲՀԿ-ն մաս կազմի նման կառավարության ձևավորմանը, պաշտոնապես ԲՀԿ-ն խուսափում էր այդ հարցին պատասխանել, իսկ մեր տեղեկություններով, ազգային համաձայնության կառավարության ձևավորման հավանականությունը 50/50 է։
Արևելյան գործընկերությունը պաշտպանության մագնիս չէ: Ծրագիրը երբևիցե իր մեջ չի ներառել անդամ երկրների համար ռազմական անվտանգություն ապահովելու բաղադրիչ: Գործընկերությունը կորպորատիվ առաջարկ է, որն անդամ երկրներին մերձեցնում է Եվրամիության հետ: Այն կարելի է ընդունել՝ ինչպես Վրաստանի ու Մոլդովայի պարագայում, կարելի է նաև մերժել՝ ինչպես արեց Հայաստանը՝ նախընտրելով Եվրասիական ու Մաքսային միությունը:
Այսօր Բաքվում անցկացվելու է ԱՊՀ երկրների զինված ուժերի Գլխավոր շտաբի պետերի հանձնաժողովի նիստը:
Համապատասխան հայտարարությունը տեղադրվել է ՌԴ ԱԳՆ-ի Facebook-յան էջում:
Մի քանի խմբի կբաժանեի հիմնական խնդիրները: Առաջինը մեր տնտեսության՝ արդեն ավանդական դարձած խնդիրներն են՝ կոռուպցիա, մենաշնորհների առկայություն, բիզնեսի և քաղաքականության համատեղում: Սրանք խորքային խնդիրներ են, որոնք մեկ տարվա պատմություն չէ, որ ունեն, բայց որոնք չլուծելը վերարտադրելու է հները, ծնելու է նոր խնդիրներ:
«ժամանակի» տեղեկություններով՝ այս օրերին ամենահետաքրքիր հարցի պատասխանը, թե ով կլինի Հայաստանի հաջորդ վարչապետը, հայտնի կդառնա վաղը։ ՀՀԿ ԳՄ նիստը տեղափոխվել է չորեքշաբթի, որտեղ էլ ՀՀԿ ԳՄ-ականներին ներկայացվելու է նոր վարչապետը։