Բաժիններ՝

Նիկոլաևում գիշերային բախումների հետևանքով 23 մարդ է ձերբակալվել

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը Նիկոլաևում բախումներ են գրանցվել տեղի «Մայդանի ինքնապաշտպանության», «Նիկոլաևի ժողովրդական աշխարհազորի» և ռուսամետ ակտիվիստների միջև:

Բախումները գրանցվել են Նիկոլաևի մարզային վարչակազմի շենքի մոտ: Ոստիկանությունը ձերբակալել է 23 մարդու: Գործակալության տվյալներով՝ ձերբակալվածների թվում հայտնվել են թե՛ այդ ամենի կազմակերպիչները, թե՛ երկու կողմի մասնակիցներ:

Բացի այդ, ոստիկանությունն առգրավել է 28 մահակ, 3 ատրճանակ և մի քանի դանակ: Նախնական տվյալներով՝ իրավապահները չեն տուժել գիշերային բախումների ժամանակ: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930