Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին ընդունել է Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արտակ Բարսեղյանին եւ «Պեռնո Ռիկար» ընկերության մի խումբ ներկայացուցիչների:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը հայտարարեց, որ ՀՀ-ն ցանկանում է այս տարի մայիսին ստորագրել Մաքսային միությանն անդամակցելու համաձայնագիրը, որն այդ դեպքում ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ին:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասել է, որ Ռուսաստանը պետք է հետ քաշի զորքերը Ուկրաինայի սահմանից և սկսի լարվածության նվազեցման շուրջ բանակցություններ:
Մարտի 28-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Եղեգնաձոր ճանապարհի 73-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես E 190»-ի, որն էլ` «Մերսեդես C 200» մակնիշի ավտոմեքենայի:
«Եթե դուք ունեք բնական ռեսուրսներ, սակայն որոշում եք դրանք չզարգացնել, չօգտագործել, ինչպե՞ս եք ապահովելու ձեր բնակչության բարեկեցությունը»։
Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության երկրորդ տնտեսական համաժողովի ժամանակ փորձեցինք ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի մարտի 27-ի նիստում Ղրիմի հարցով ընդունված «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը» բանաձևի Հայաստանի «դեմ» քվեարկելու կապակցությամբ պարզաբանում ստանալ ՀՀ արտաքին գործերի (ԱԳ) նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանից:
Մարտի 29-ին, ժամը 10.25-ին տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին` թունելի մոտակայքում, մոտակա ժայռից քարեր են պոկվել և թափվել ցած` ավտոճանապարհը դարձնելով դժվարանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարտի 28-ին, ժամը 18.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աճառյան փողոցի թիվ 32 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1996 թ. ծնված Ջուլիետա Դ.-ին և 1997 թ. ծնված Մարգարիտա Մ.-ին, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
ՀՀ ոստիկանության պետի հրամանով պետեկամուտների կոմիտեի 4 աշխատակիցներ պարգևատրվեցին մեդալներով:
Գյուղացիական տնտեսություններին տեղեկացնելու և աջակցելու նպատակով առաջարկվել է վերը նշված տարածաշրջանները սպասարկող ջրօգտագործողների ընկերություններին (ՋՕԸ)՝ համապատասխան աշխատանքներ իրականացնել ջրօգտագործողների հետ: Խնդիրներ առաջանալու և անհրաժեշտության դեպքում գյուղացիական տնտեսությունները կարող են դիմել համապատասխան ՋՕԸ-երին։
Բայց մյուս կողմից՝ «ոչ իշխանականներն» ասում են, որ Քոչարյանի իշխանությունը Հայաստանի ծաղկման և բարգավաճման շրջանն էր` տնտեսական հրաշալի ցուցանիշներ էին գրանցվել, օլիգարխներ և կոռուպցիա չի եղել, արտաքին քաղաքականության մեջ մենք Ռուսաստանի ֆորպոստը չէինք, միանգամայն ինքնուրույն էինք:
ԵՄ-ն սպասում է Հայաստանին՝ հստակեցնելու իր համագործակցության սահմանները, ոլորտները, առաջնահերթությունները ԵՄ-ի հետ, որպեսզի պարզ լինի հարաբերությունների հետագա հիմքը:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` գեներալ, ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը վաղը առավոտյան առողջական խնդիրների պատճառով կմեկնի Ֆրանսիա:
Ժամը 10:30-ի սահմաններում Նորագավիթ 4-րդ փողոցի 61 տան բնակիչ, 46-ամյա Արայիկ Մարգարյանը իր տան բակում իր կողմից վարած Mercedes 600 մակնիշի 555 ՕP 15 համարանիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելու ժամանակ անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր երեխային՝ 5-ամյա Մարկ Մարգարյանին:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի տարածքային ամբողջականության աջակցման վերաբերյալ բանաձևի հայաստանյան քվեարկությունը տարատեսակ անհանգստությունների առիթ է դարձել:
ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությունը բխում է Հայաստանի շահերից: Այս արտահայտությունը հիմնավորումն է այն քվեարկության, որով Հայաստանի Հանրապետությունը հանդես եկավ ՄԱԿ-ում Ուկրաինայի բանաձևի քննարկման ընթացքում:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզում գրաված նախկին դիրքը վերականգնելու փոր֊ձեր է կատարում՝ «ժամանակի» հետ զրույցում լրատվամիջոցների այս տեղեկությունը հաստատել է Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը։
Երկուշաբթի օրը, ժամը 13-ին Պետական ֆիլհարմոնիայի դահլիճում նախատեսվաղ է Ռազմա դաշտային հրամանատարների խորհրդի հավաքր, սակայն ֆիլհարմոնիկի տնօրենը վերջին պահին փոշմանել է, որ դահլիճը տրամադրել է ազատամարտիկներին։
«Ժամանակի» զրուցակիցն է ՀՀ նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: – Պարոն Մանուկյան, նախօրեին Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ճանաչող և Ղրիմի հանրաքվեն ապօրինի որակող բանաձևին դեմ քվեարկեց: Այսօրինակ քվեարկությունը ռուսական կողմի ճնշումների հետևա՞նք է: – Անկեղծ ասած, ես ինքս չեմ մասնակցել որոշում ընդունելիս, դե հիմա, Հայաստանն այդպես է որոշել քվեարկել, այդպես […]
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը երեկ Խնկո Ապոր գրադարանում «Կլարա Բարտոն. նաև մեր հրեշտակը» գրքի շնորհանդեսից հետո լրագրողների խնդրանքով անդրադարձավ նախօրեին Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում տեղի ունեցած քվեարկությանը։
Երեկ Սփյուռքի նախարարությունում մրցանակաբաշխության ժամանակ Ուկրաինայից ժամանած մեր հայրենակիցներից մեկը «ՀԺ» թղթակցին պատմել է, թե ինչպես են իրենք Կիևի ոչ պաշտոնական շրջանակների հետ շփումներում արդարանում, թե ինչու Հայաստանի իշխանությունները Ղրիմի հարցում հանդես եկան ռուաամետ դիրքորոշմամբ։
Ես առիթ ունեցել եմ ասել, որ անհասկանալի է ինձ համար ոչ իշխանական ուժերի այդ «հրաշալի քառյակը», ցավում եմ, որ երկրում ստեղծված իրավիճակն ու իրենց գործողությունները համարժեք չեն, երկրում ստեղծված իրավիճակի համար պատասխանատու է կառավարությունը, վարչապետը, բայց, միևնույն ժամանակ, մենք գիտենք, որ, ժողովրդական խոսքով ասած, «ակոսը քաշող եզից է»:
«Մենք գտնում ենք, անկախ ամեն ինչից, կա հնարավորություն գնալու խաղաղ, անցնցում փոփոխությունների, և պետք է իշխանությունը հետևությաններ անի։ Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչ ենք անելու մինչեւ ապրիլի 28-ը և շատ լավ գիտենք, թե ինչ ենք անելու ապրիլի 28-ից հետո։ Մնում է հետևության անի իշխանությունը։ Այդ հետևւթյունն անելու դեպքում կարող են խուսափել բարիկադներից, ցնցումներից, անիմաստ թշնամանքից»:
Քեսաբի դեպքերի վերաբերյալ հայաստանյան որոշ շրջանակների արձագանքը պարզապես սարսափ է հարուցում։ Հնչում են առաջարկներ, կոչեր ջոկատներ կազմել, մեկնել Քեսաբ։ Ինչ պիտի անեն, ուրեմն, այդ ջոկատները Քեսաբում։ Բնականաբար պիտի կռվեն։ Ո՞ւմ դեմ։ Բնականաբար թուրքերի. Ալ Ղաիդայի և այս կարգի այլ խմբավորումների։ Այս ամենը դեռ ինչ-որ տեղ հասկանալի է. քանի դեռ չի հնչում հիմնական հարցը, իսկ հանուն ինչի՞ պիտի հայկական ջոկատները կռվեն Քեսաբում. Սիրիայում։
Երեւան քաղաքում մեկ ժամով կանջատվի մայրաքաղաքի շենքերի եւ խորհրդանիշ հանդիսացող օբյեկտների արտաքին լուսավորությունը, ինչպես նաեւ փողոցային լուսավորությունը:
Ղրիմի խնդիրը, ինչպես և Ղարաբաղինը, ինքնորոշման հարց է, իսկ ինքնորոշման հարցով Հայաստանում քիչ մարդ կա, որ դեմ է խոսել: Մինչդեռ ՄԱԿ-ում քվեարկության է դրված եղել նաև Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցը: Այլ է, թե այդ տարածքային ամբողջականությունն ինչ սահմաններում ենք մենք ճանաչում:
Նախագահականի նստավայրին մոտ կանգնած «ժողովուրդի» աղբյուրներից հայտնի դարձավ, որ Սիրիա մեկնած Աժ պատգամավորների «ցուցակը» կազմվել է հենց նստավայրում, որտեղից, պարզապես, զանգահարել են Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանին ու ասել, որ Քեսաբ պետք է մեկնեն Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ՝ Սամվել Ֆարմանյանը,Նաիրա Կարապետյանը, Լևոն Մարտիրոսյանը, Արման Սահակյանը, «ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն ու անկախ պատգամավոր էդմոն Մարուքյանը։
Որքան էլ տարօրինակ է, Աժ ոչ իշխանական ուժերից միայն «Բարգավաճ Հայաստանը» երեկ քննադատեց ՄԱԿ-ում Ուկրաինայի հարցով բանաձևին՝ Հայաստանի դեմ քվեարկելու որոշումը։ «Հայաստանը կարող էր մնալ չեզոք, ինչպես հայտարարվել էր նախկինում, բայց «եղավ այն, ինչ լինում է վերջին շրջանում մշտապես… հայտարարվում է մի բան, հետո փոխվում է ճիշտ «հակառակով»,– ասել Է ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը։
Ծիծաղելի է: 10 տարի սովետական ռեժիմի օրոք նստած եմ եղել եւ միշտ խույս եմ տվել նեղացածներից՝ «աբիժնիկներից», ո՞ւր մնաց նրանցով համալրված մի միավորում ստեղծեմ: ԱՆՄ-ի մեջ համալրվում են պատերազմում կռված տղերք, որոնք անգամ սպարապետ Վազգեն Սարգսյանի ժամանակ ԵԿՄ-ի անդամ չեն դարձել կամ սպարապետի մահից հետո հեռացել են ԵԿՄ-ից: