Մարտի 31-ի և ապրիլի 1-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է ջերմաստիճանի անկում` գիշերը օդում մինչև -4 …-6 աստիճան, հողի մակերևույթին` -5…-7 աստիճան ցուրտ:
Ձեռքեր լվանալն այնքան սովորական դարձել, որ իրականում չենք մտածում, թե դա ինչու է մեզ անհրաժեշտ: ԱՄՆ-ի հիվանդությունների կանխարգելման կենտրոնի մասնագետներն այս հասարակ հիգիենիկ արարողակարգը անվանել են այսպես՝ «առողջությունը պահպանելու գլխավոր միջոց»:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կնոջը խեղդած ամուսնուն դատապարտել է 10 տարվա ազատազրկման:
Աղջիկներս` Լիան և Էլլան, ուսանում են «Վուդբարի» համալսարանում: Ուսումնասիրում են հոգեբանություն և հեռուստատեսային լրագրություն: Իսկ տղաս` Գոռը, ավագ դպրոցում է սովորում և հետաքրքրված է հեռուստատեսությամբ և համակարգչային անիմացիայով:
Սիրիա այցելած ՀՀ ԱԺ պատգամավորական խումբն արձանագրում է, որ քեսաբահայության համար ստեղծված ողբերգական այս իրավիճակում նրանց ցուցաբերված հնարավոր ցանկացած աջակցություն՝ քաղաքական, դիվանագիտական, տեղեկատվական, բարոյական, նյութական թե ոչ նյութական, այսօր պահանջված է:
Մարտի 30-ին, ժամը 14.18-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Միկոյան փողոցի թիվ 15 շենքի (գրասենյակային շենք) 4-րդ հարկում: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ԱԻ ԱԽ-ն:
CNN-ի փոխանցմամբ` Թուրքիայի տեղական ընտրություններն այսօր ուղեկցվել են բախումներով, որոնց ժամանակ առնվազն ութ մարդ է զոհվել:
Մարտի 24-28-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 90,519,042 ԱՄՆ դոլար 412.57 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 101,074,327 ԱՄՆ դոլար 413.58 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության անձնակազմի կողմից սպառողների էլեկտրամատակարարման վերականգնմանն ուղղված աշխատանքները շարունակվում են առանց ընդհատման: Մի շարք բնակավայրերում սպառողների էլեկտրամատակարարումը վերականգնված է:
Մարտի 30-ին, ժամը 12.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսահակյան փողոցի թիվ 38 շենքի բակում ծառն ընկել է «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երիտասարդ գիտնականները պետք է բարձրաձայնեն իրենց խնդիրները, հակառակ դեպքում՝ ոչինչ չի փոխվի: Ամեն դեպքում, ցանկացած մեծամասշտաբ խնդիր լուծելու համար նախ՝ պետք է այն բարձրաձայնել, քննարկել և փորձել տալ որոշակի լուծումներ, դրանք անընդմեջ քողարկելով՝ ոչ մի արդյունքի չենք հասնի:
Փետրվարի 27-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել Լենինգրադյան փողոցի 50 շենքի մի բնակարանից արծաթյա հուշանվերներ, խմիչքեղեն և 10 հատ ֆրանսիական օծանելիք գողանալու մասին:
«Մեզ հարկավոր է միավորվել, մի կողմ դնել անձնական բոլոր հավակնությունները: Հարկավոր է միավորվել միասնական թեկնածուի շուրջ, ով հաղթելու առավելագույն շանսեր ունի»,-հայտարարել է նա:
Ըստ դատարանի՝ վիճաբանության ընթացքում 23-ամյա երիտասարդը կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, շուրջ 15 րոպե հայհոյանքներ է տվել, որպես զենք օգտագործված գարեջրի շշերով, ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել մի երիտասարդի՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կրկին հորդորում է գյուղացիական տնտեսություններին անխուճապ և հետևողականորեն շարունակել աշխատանքները հատկապես ջերմոցային տնտեսություններում և պոլիէթիլենային ծածկերի տակ գտնվող բերքն ու սածիլները փրկելու ուղղությամբ:
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին տեղական ժամանակով ժամը 14.51-ին գրանցվել է 3.9 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 15 կմ արևմուտք:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Անցած գիշեր եւ այսօր տեղացած աննախադեպ առատ ձյունը գրեթե անանցանելի է դարձրել մայրաքաղաքի փողոցները:
Ծաթերի հիմնանորգված մշակույթի կենտրոնի շենքում գործում է գրադարան, որը վերջերս համալրվել է նոր գրականությամբ, ընթերցասրահ, թանգարան, իսկ շենքի առաջին հարկում տեղադրված են խաղասարքեր:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է աշխատանքներն իրականացնել չընդհատվող ռեժիմով և պարբերաբար զեկուցել իրականացված աշխատանքների մասին, անհրաժեշտության դեպքում ներգրավել նաև լրացուցիչ մեքենասարքավորումներ:
Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված եղանակային պայմանները, վաղը` մարտի 31-ին, պետական կրթական հաստատություններում պարապմունքներ և դասեր տեղի չեն ունենա: Բաց թողած դասերը կլրացվեն գալիք շաբաթ` ապրիլի 5-ին:
Վթարի մեղավորը եղել է «ԿԱՄԱԶ»-ի վարորդը, ով մեքենայով բախվել է Mercedes-ին, իսկ Mercedes -ն էլ իր հերթին բախվել է Վայք քաղաքի բնակիչ 51-ամյա Կամո Հակոբջանյանի վարած Mercedes մակնիշի 21 ԼՍ 343 համարանիշի ավտոմեքենային:
Ես չէի ուզում, որ մրցույթը շոու դառնար: Ես օպերայի էությունը կրող մարդկանցից մեկն եմ, ու այստեղ ոչ աթոռի պատերազմ է, ոչ էլ պաշտոնի:
«Տուժում են հիմնականում պտղատու այգիները, որոնք ծաղկակալած են, կամ պատրաստվում են ծաղկակալել, կարծում եմ, որ երեկոյան կլինի 8-10 աստիճան ցուրտ, և այստեղ մենք մտահոգված ենք խաղողի այգիների մասով, այստեղ էլ լուրջ ցրտահարություններ կարող են լինել»:
Անջատումները շատ են հատկապես Շիրակի, Լոռիի,Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերում։
Ձնամաքրման աշխատանքներում այս պահին ներգրավված է շուրջ 90 միավոր մասնագիտացված տեխնիկա: Ձնամաքրմանը զուգահեռ՝ փողոցների երթևեկելի հատվածները մշակվում են նաև աղի և ավազի խառնուրդով:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը վստահում է ՀՀ կառավարությանը, ուստի դեմ է քվեարկելու ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների նախաձեռնությանը, որը խորհրդարան կներկայացվի ապրիլի 28-ի քառօրյա նիստում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Հովսեփյանը:
Հանրապետության միջպետական և հանրապետական ավտոճանապարհների զգալի մասը դժվարանցանելի է: Խորհուրդ է տրվում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բարել վարորդ Գ. Խաչատրյանին ու ուղևորուհի 53-ամյա Հասմիկ Խաչատրյանին, ովքեր միջին ծանրության ախտորոշմամբ տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Նիհարելը դժվար է, բայց այնպես նիհարելը, որպեսզի չվնասես առողջությանդ ավելի դժվար է: Եթե դուք չունեք նիհարելու հստակ գծված գրաֆիկ, ապա կարելի է քաշ գցել հետզհետե որոշակի սովորություններ մշակելու ճանապարհով: