Հովիկ Աբրահամյանին ցուցակը տվել են նախագահականից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. Նախագահականի նստավայրին մոտ կանգնած «ժողովուրդի» աղբյուրներից հայտնի դարձավ, որ Սիրիա մեկնած Աժ պատգամավորների «ցուցակը» կազմվել է հենց նստավայրում, որտեղից, պարզապես, զանգահարել են Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանին ու ասել, որ Քեսաբ պետք է մեկնեն Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ՝ Սամվել Ֆարմանյանը,Նաիրա Կարապետյանը, Լևոն Մարտիրոսյանը, Արման Սահակյանը, «ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն ու անկախ պատգամավոր էդմոն Մարուքյանը։
Աժ նախագահին ոչինչ չի մնացել, քան կատարել հրահանգը։ Ու երբ Աժ-ում Աբրահամյանին ասել են, թե գոնե ծնունդով Սիրիայից նախկին ԱԳ նախարար Օսկանյանին ու ՀՅԴ-ից որևէ մեկին ընդգրկեիք պատվիրակության կազմում, Աժ նախագահը խորը լռել է։
Հավելենք, որ երիտասարդ պատգամավորները Սիրիայում այդպես էլ թեժ կետերում չեն եղել, պատճառաբանվել է, թե այնտեղ վտանգավոր է։

Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս