Քեսաբ ջոկատներ ուղարկելը նշանակում է՝ Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ. «ՀԺ»
«ՀԺ»-ն գրում է. Քեսաբի դեպքերի վերաբերյալ հայաստանյան որոշ շրջանակների արձագանքը պարզապես սարսափ է հարուցում։ Հնչում են առաջարկներ, կոչեր ջոկատներ կազմել, մեկնել Քեսաբ։ Ինչ պիտի անեն, ուրեմն, այդ ջոկատները Քեսաբում։ Բնականաբար պիտի կռվեն։ Ո՞ւմ դեմ։ Բնականաբար թուրքերի. Ալ Ղաիդայի և այս կարգի այլ խմբավորումների։ Այս ամենը դեռ ինչ-որ տեղ հասկանալի է. քանի դեռ չի հնչում հիմնական հարցը, իսկ հանուն ինչի՞ պիտի հայկական ջոկատները կռվեն Քեսաբում. Սիրիայում։
Այս հարցի պատասխանը հետևյալն է. հանուն քեսաբահայության անվտանգության։ Այստեղ էլ ծագում է մեկ ուրիշ հարց. եթե այդքան կարևոր ենք համարում քեսաբահայաթյան անվտանգության համար կռվելը, ինչո՞ւ մինչ այդ չենք կռվել հալեպահայության. ղամասկոսահայաթյան անվտանգության համար։ Իսկ եթե կռվեինք կամ կռվենք, ինչ հետեւանքներ կարող է ունենալ ղա։ Բնականաբար հայաստանյան ջոկատները ու ետք է ունենան թիկունք, որովհետեւ առանց թիկունքի չի լինում կռվող ջոկատ կամ բանակ։ Ո՞րը պիտի դաոնա հայկական ջոկատների թիկունքը, որտեղից նրանք պետք է ստանան մարդկային համալրում, նյութական անհրաժեշտ միջոցներ։ Եթե ջոկատները հայաստանյան են, ուրեմն նրանց թիկունքն էլ պետք է Հայաստանը դառնա։ Ահա այստեղ է, որ հասանք բուն կետին, որովհետև թիկունքը հավասարաբար պատերազմի մաս է, ինչպես ճակատը։ Ու ցանկացած պատերազմում, թիկունքի դեմ կռվելը նույնքան լեգիտիմ Է, որքան ճակատի։ Որովհետև թիկունքը ճակատի մաս է, երբեմն շատ ավեյի գլխավոր թիրախ, քան ճակատը։
Սա էլ իր հերթին նշանակում է, որ Քեսաբ հայաստանյան ջոկատներ ուղարկեի մասին կոչերը մեկ բան են նշանակում. Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ, մի պատերազմի մեջ, որը Հայաստանինը չէ, հայերինը չէ։ Իսկ Հայաստանը ներքաշել Սիրիական պատերազմի մեջ, նշանակում է թշնամանալ մուսուլմանական աշխարհի ուղիղ կեսի հետ և որ ավելի կարևոր է Հայաստանը դարձնել ահաբեկչության պոտենցիալ թիրախ։ էյ չեմ ասում, որ որպես Սիրիայում կռվող ջոկատների թիկունք, Հայաստանը կարող է դառնալ նաև հակաասադական պետությունների կետային հարվածների թիրախ։
Այս ամենը, սակայն, տեսական սխեմաներ են։ Բայց տեսական սխեմաները իրականության դառնալու սովորություն ունեն, եթե մտնում ես նրանց մեջ, ու սկսում ես միս ու արյուն հաղորդել դրանց։ նույնիսկ ԱՄՆ-ի նման հզոր պետությունը մտավ Իրաք և ի վերջո ստիպված եղավ քոռ ու փոշման հետ դառնալ այնտեղից՝ փաստացի կրելով իր պատմության մեծագույն ձախողումներից մեկը։ Խորհրդային Միության նման երկիրը խրվեց-թաղվեց Աֆղանստանում։ Սա խոսում ենք գերտերությունների մասին, իսկ Հայաստանի նման պետություններից մեծ կտորը ականջը կմնա նման տեդեր քիթը խոթելու պարագայում։
Բայց արդյոք մենք չպետք է մտածենք քեսաբահայաթյան անվտանգության մասին։ Իհարկե՝ պետք է մտածենք։ Այնպես, ինչպես բեյրաթահայաթյան, սպահանահայաթյան, Մռսկվայի հայության, Կրասնոդարի ու Լոս Անջելեսի հայության մասին։ Բայց սա չի նշանակում, որ եթե Քեսաբում պատերազմ է բռնկվի պետք է ջոկատներ ուղարկենք այնտեղ, այնպես, ինչպես չի նշանակում, որ եթե Լոս Անջելեսամ քաղաքացիական պատերազմ բռնկվի, պետք է զորք ուղարկենք օվկիանոսից այն կողմ։ Բայց՝ ինչպես, ուրեմն, պետք է ապահովենք քեսաբահայաթյան անվտանգությանը, և որն է այդ անվտանգությունն ապահովող գործիքը։
Անվտանգությունն ապահովող գործիքը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ ձևը իրավիճակի ստեղծումը, որ աշխարհի ցանկացած ծայրում վտանգի տակ հայտնված հայը հասկանա, որ ինքը անվտանգ տուն ունի Հայաստանի Հանրապետություն անունով, որն իր հայրենիքն է, իր ապրելու տեղը։ Ի վերջո, որքան էլ խորը լինեն հայերի արմատները Քեսաբում, ժամանակակից պայմաններում նրանք այնտեղ տնվոր են։ Ցանկացած տեղ Հայաստանից դուրս, հայը տնվոր է, և տանտեր կարող է լինել միայն Հայաստանում։ Այսօր երկրագնդի վրա Հայաստան-Ղարաբաղից դուրս հայաբնակ միայն մի տեղ կա. որ չի կարող մտնել վերը բերված ձևակերպման տա՝ Ջավախքը։
Մանրամասները՝ «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։