Ուկրաինայի հայերը ՄԱԿ-ում չեզոք Հայաստանի կողմնակից էին. դժգոհություն և լարվածություն հայերի դեմ. «Ժամանակ»

«Ժամանակը» գրում է.

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի տարածքային ամբողջականության աջակցման վերաբերյալ բանաձևի հայաստանյան քվեարկությունը տարատեսակ անհանգստությունների առիթ է դարձել: Չի բացառվում, որ Ուկրաինայի համար ՀՀ-ի «ցավոտ» քվեարկությունը վտանգի տակ դնի Ուկրաինայում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչներին: Ինչպես «Ժամանակին» ասաց Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանն ասաց, որ դժգոհություններ և լարվածություններ կան հայերի նկատմամբ: Սակայն, ըստ նրա, ասել, որ դա կրում է խիստ վտանգավոր բնույթ, հնարավոր չէ, պարզապես կան ընդհանուր դժգոհություններ: Նրա խոսքով՝ տեղի հայերը մտածում էին, որ ճիշտը չեզոքություն պահպանելն էր, թեև միևնույն ժամանակ հասկանում են, որ դա է ՀՀ պետական քաղաքականությունը: «Հայերն այստեղ այնքան քաղաքական ակտիվություն չունեն, որ կոնկրետ այս կամ այն կողմի նվիրյալ հարող լինեն, զուտ առօրյա գործնական նկատառումներով, ուստի նրանց մոտեցումն էլ այն էր, որ Հայաստանի կողմից նվազ մոտեցում լիներ, մենք էլ գիտենք, որ Հայաստանն Ուկրաինային դեմ չէ: Բայց երբեմն փորձում են այդպես հնչեցնել հակառակորդ կողմերը»,- նշեց նա: «Այսօր էլ Ուկրաինայի հայոց միության ժողովն է ընթացքի մեջ, և այդ հարցերն էինք քննարկում, որ պետք է զգույշ ու շրջահայաց լինենք և մեր յուրաքանչյուր արտահայտության մեջ լինենք չափված ու ձևված, բայց պատրաստ, որ նման զարգացումներ չլինեն: Բարեբախտաբար, կան բավական ազդեցիկ անձնավորություններ, և բոլոր քաղաքներում հայկական համայնքները բավական ազդեցություն ունեն, որպեսզի գոնե պաշտոնական պետության հետ իրենց հարաբերությունների վարելու ընթացքում նման բաներ չպատահեն, և կարողանան ներկայանալ: Բնական է, որ Ուկրաինայում ապրող հայերի մեծ մասը Ուկրաինայի քաղաքացիներ են, իրենց տեսակետն ու մոտեցումը հայրենասիրական մոտեցում է և Ուկրաինայի հայրենասեր քաղաքու մոտեցում է, և իրենք այդ դիրքերից են խոսում: Սրտով և հոգով, իբրև Ուկրաինայի ներսում գտնվող անձնավորություն, իսկապես, Ուկրաինայի տարածքային ամբողջականության կողմն եմ՝ ինչպես ուկրաինահայության մեծամասնությունը։ Կուզեի, որ բոլոր հարցերը լուծվեին շատ ավելի բարձր մասնագիտական մակարդակով, ավելին՝ այնպես լուծվեին, որ Ուկրաինա – Ռուսաստան հարաբերությունները մնային բարեկամական փոխհարաբերություններ։ Այդ է մեր մոտեցումը»,- նշեց սրբազանը: Ուկրաինայում բնակություն հաստատած հայ գեղանկարիչ Բորիս Եղիազարյանն խորապես ցավում է, որ ՄԱԿ-ում ուկրաինական բանաձևի դեմ քվեարկեցին ամենառեպրեսիվ երկրների թվում էր նաև Հայաստանը, սակայն, ըստ նրա, Ուկրաինայի ժողովուրդը սիրող ժողովուրդ է և հայերի նկատմամբ էլ լավ է տրամադրված և այդ որոշումը չի ընկալում, որպես հայ ժողովրդի որոշում: «Հայերի համար ոչ մի վտանգ չկա, վտանգ բառը նույնիսկ տեղին չէ: Այնպիսի դեպք չի եղել, որ ասեն նույնիսկ, թե ի՞նչ տեղի ունեցավ և ինչո՞ւ, չկա որևէ թթու խոսք, անգամ հանդիմանության խոսք, ես չեմ տեսել ոչ եթերում, ոչ մամուլում»,- նշեց նա:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս