Դե փոքր երկիր ենք. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. Երեկ Սփյուռքի նախարարությունում մրցանակաբաշխության ժամանակ Ուկրաինայից ժամանած մեր հայրենակիցներից մեկը «ՀԺ» թղթակցին պատմել է, թե ինչպես են իրենք Կիևի ոչ պաշտոնական շրջանակների հետ շփումներում արդարանում, թե ինչու Հայաստանի իշխանությունները Ղրիմի հարցում հանդես եկան ռուաամետ դիրքորոշմամբ։
Մեր հայրենակցի խոսքով, նման հարցապնդումներ այժմ շատ է արվում ուկրաինացիների կողմից։ Մերոնք պատասխանում են. «Փոքր պետություն ենք զրկված ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորությունից։ Ռուսաստանի ճնշումներին չենք կարող դիմադրել»։
Ենթադրվում է, որ հենց այս տիպի է եղել նաև ՀՀ ԱԳՆ-ի պարզաբանումը, որ ուղարկվել է Ուկրաինայի ԱԳՆ-ին պատասխան Կիևից ստացած նոտայի։ Երեկ ՀՀ ԱԳ խոսնակ Տիգրան Բալայանը հրաժարվել է պատասխանել «ՀԺ» թղթակցի հարցին, թե ինչ է դրված եղել Երևանի պարզաբանման մեջ։ «Դիվանագիտական գրագրությունը հրապարակման ենթական չէ».– ասել է նա։

Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս