ԱՄՆ վարչակազմում նշել են մուտքի արգելքի ենթակա երկրների մոտավոր թիվը

ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմի երեկ սահմանած մուտքի արգելքին ծանոթ աղբյուրի տվյալներով՝ Թրամփի վարչակազմի առաջարկած մուտքի արգելքի մեջ կներառվի մոտ 30 երկիր. հաղորդում է NBC News-ը ։

Ցանկը կարող է ընդլայնվել, և դեռևս պարզ չէ, թե որ երկրներն են ցանկում հայտնվել։

«Մենք շուտով կհրապարակենք ցանկը»,- հայնել են նախարարությունից։

Նախօրեին երեկոյան Նոեմը X սոցիալական ցանցում գրել է, որ «խորհուրդ է տալիս մուտքի արգելք սահմանել յուրաքանչյուր անիծյալ երկրի վրա, որը մեր երկիրը լցրել է մարդասպաններով, արնախումներով և թմրամոլներով»։

Թրամփը մուտքի արգելքը սահմանել է իր առաջին ժամկետի ընթացքում՝ ԱՄՆ մուտքն արգելելով յոթ երկրների քաղաքացիների։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ մեկընդմիշտ կդադարեցնի միգրացիան աշխարհի «բոլոր երրորդ երկրներից»։

Նա նման հայտարարություն է արել Վաշինգտոնում Ազգային գվարդիայի երկու զինվորների վրա Աֆղանստանի քաղաքացու հարձակումից հետո։ Տուժածներից մեկը՝ կին զինվորականը, ավելի ուշ մահացել է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031