Մարդու իրավունքների պաշտպանն իր խիստ մտահոգությունն է հայտնում դատարանի դահլիճներում նիստերը լուսաբանող լրագրողների, ինչպես նաև դատական գործերին մասնակցող փաստաբանների նկատմամբ սպառնալիքների, վիրավորանքների կապակցությամբ:
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն այսօր ուղերձով դիմել է ուկրաինացի ժողովրդին: Նա կոչ է արել Ուկրաինայի յուրաքանչյուր շրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե անցկացնել: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Քիչ առաջ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց Վարդան Պետրոսյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը: Նիստերի քարտուղարը զեկուցեց, որ կողմերը ներկայացել են դատարան, սակայն տուժողի իրավահաջորդ Աննա Կարապետյանի (Էդգար Հակոբյանի մայրը) առողջական վիճակը վատացել է և նրա համար շտապօգնություն են հրավիրել դատարան:
Այս տարի Երեւանում երիտասարդ ակտիվիստների նախաձեռնությամբ եւ WWF հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ տեղի կունենա հեծանվային ֆլեշ մոբ երթ, որը կմեկնարկի Ազատության հրապարակից ժամը 19:30՝ շարժվելով դեպի Հանրապետության հրապարակ, որտեղից Մաշտոցի պողոտայով երթը կընթանա մինչեւ Հաղթանակի զբոսայգու մուտքի դիմաց գտնվող տերեւի հուշարձանի հարթակը (Կասկադի վերին հատվածում):
«168 Ժամ» թերթում հրապարակված՝ «Հայաստանում ձմեռները երեխաների կյանքեր են խլում» հոդվածին արձագանել են կանադահայերը: Ներսիսյանների ընտանիքը, որն ապրում է ծայրահեղ աղքատ պայմաններում, այսօր դրամական օգնություն ստացավ Կանադայում բնակավող հայերի կողմից:
Մարտի 30-ի ցերեկը և 31-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 12-15 աստիճանով:
ՀՀ փաստաբանների պալատում երեկ՝ մարտի 27-ին, տեղի է ունեցել ակումբի նիստ, որտեղ քննարկվել են քայլեր ուղղված վերջին շրջանում փաստաբանների հանդեպ վիրավորական խոսքեր հնչեցնելու և փաստաբանին իր վստահորդի հետ նույնացնելու կանխարգելմանը:
Մարտի 28-ին, ժամը 12.03-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի թանգարանի այգու տարածքում հայտնաբերվել է արկ:
Մեզնից է կախված` մենք սա կհանդուրժե՞նք, թե՞ ոչ: 91 թվականին հռչակել ենք, չէ՞, որ Հայաստանը վերջապես իր տեղն է վերգտնում ազատ ազգերի ընտանիքում: Մենք որևէ մեկին չենք լիազորել` գնա Զիմբաբվեի շարքում մեզ դասի: Դա հակասում է մեր ամեն ինչին` մեր անկախության հռչակագրին, մեր ճանապարհին և Եռաբլուրում պառկած մեր եղբայրների հիշատակին:
«Պարտադիր կուտակային համակարգի ներդրմանը կողմ լինել չենք կարող: Կամավորին կողմ ենք և կարող ենք առաջարկել բազմաթիվ գործիքներ, որոնք կամավորն ընդունելի կդարձնեն նաև մեր քաղաքացիների համար»,- այսօր ՍԴ-ում «Կուտակային կենսաթոշակների մասին»
ՀՀ կառավարությունը երեկվա նիստում հաստատել է ՀՀ ոստիկանությունում մատնադրոշմային քարտադարանի կազմակերպման և գործունեության կարգը, որով կանոնակարգվում են վերցված մատնադրոշմը և դեպքի վայրից վերցված ձեռքի հետքը մատնադրոշմային քարտարան մուտքագրելու, հաշվառելու, մատնադրոշմային տեղեկություն տրամադրելու, պահպանելու, հաշվառումից հանելու հետ կապված հարաբերությունները:
Քաղաքական ուժերի այն ներկայացուցիչները, որոնք սոցիալական ցանցերում գրում են մոտավորապես այն, ինչ ես եմ այժմ գրում, թող հորդորեն իրենց «ոչ իշխանական» կուսակցություններին հանդես գալ համապատասխան հայտարարությամբ։ Թող տղամարդավարի ասեն՝ ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությունը սխալ էր, պետք էր «ձեռնապահ» կամ «Կողմ« քվեարկել։
Սահմանադրական դատարանի մոտ մեկնարկած «Դեմ եմ» քաղաքացիական հասարակության լուռ ակցիան ավարտվեց։ Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ իրենց պայքարը շարունակվելու է, սակայն հույս ունեն, ՍԴ-ն իր վճռով կկարճացնի պայքարի պատմությունը: Այդ իսկ պատճառով իրենք արդարադատություն են ակնկալում Սահմանադրական դատարանից։
Հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող, Արայիկ Բաբայանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով՝ սպանություն՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով:
Ազատամարտի վետերանների միությունը իր խորը զայրույթն ու ցասումն է արտահայտել կատարվածի առնչությամբ և խստորեն դատապարտել Քեսաբի խաղաղ բնակչության նկատմամբ ծայրահեղականների իրականացրած ահաբեկչական գործողությունները:
«Իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն է իշխանության միակ աղբյուրը»,- այսօր ՍԴ-ում ԱԺ չորս ուժերի ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի սահմանադրականության վերաբերյալ» գործի քննության ժամանակ հայտարարեց դիմող կողմի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը:
«Դա քրեորեն պատժելի երևույթ չի, եթե մարդը բացել է, նույն հաջողությամբ կարող է բացել մարզպե տարան կամ, չգիտեմ, Մայքլ Ջեքսոն իր օֆիսի անունը կարա դնի, Մագնոլիա… բայց այլևս թույլ չենք տալու անդաստիարակ քայլեր»։
Այսօր ՍԴ-ում ԱԺ չորս ուժերի ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի սահմանադրականության վերաբերյալ» գործի քննության ժամանակ դիմող կողմի ներկայացուցիչ, Աժ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրեց կուտակային պարտադիր բաղադրիչի ներդրման հետևանքով առաջացող մի շարք բացասական հետևանքներ:
Սահմանադրական դատարանի մոտ մեկնարկել է «Դեմ եմ» քաղաքացիական հասարակության լուռ ակցիան։ Բացի ավանդական կարգախոսներից՝ ցուցարարները պարզել են մի քանի պաստառներ, որոնց վրա գրված է «Պահանջում ենք մեր իրավունքը», «Մի անցեք սահմանը», «Չեմ արտագաղթելու» և այլն։ Ակցիային մասնակցում է մոտ 1000 ցուցարար։
Հայաստանը հայտնվել է պետությունների մի շարքում, որոնք, մեղմ ասած, հանդիսանում են հետադիմության խորհրդանիշներ, որոնք մերժված են առաջատար աշխարհի մոտ, որոնց հետ ոչ ոք չի ուզում գործ ունենալ՝ անհաջողակ Ռուսաստանից բացի իհարկե, որոնք ընդունված չեն ոչ միայն Արևմուտքում, այլ նաև Արևմուտքի հետ առանձնապես սերտ հարաբերություններ չունեցող Չինաստանում, Իրանում անգամ:
Բնականաբար, դա միակ խնդիրը կլինի: Չորս ուժերը ոչ միայն սկզբունքներով,- գաղափարների մասին չխոսեմ,- այլև մարդկային տեսակներով առանձնանում են: Բայց թեկուզ կարողանան համախմբվել ու մտածել, թե սա էլ է ակցիա, որոշողը մեծամասնությունն է:
Եվ դրանով նաև, ըստ էության, փոխելու Հայաստանում բարոյահոգեբանական ծանր մթնոլորտի մեջ մի շատ կարևոր բան, հավատ արթնացնելու հասարակության մեջ, որ ինքը դեռ կարող է այս երկրում ինչ-որ բան փոխել, ունի պետական մի կառույց, որին կարող է ապավինել իր շահը, որին կարող է պատվիրակել խնդիրներ և ստանալ սահմանադրական լուծումներ:
«Ես կարծում եմ, որոշ հանրային քննարկումներ կլինեն մինչև վերջնական նախագահին ներկայացնելը։ Այսինքն, իմ կարծիքով, գործընթացը երկու փուլի պետք է բաժանել՝ մասնագիտական քննարկում կլինի, որից հետո կներկայացվի նախագահին, և կսկսվեն քաղաքական քննարկումները»։
Ադրբեջանական դիրքերից այս գիշեր ակտիվ գնդակոծվել է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղը:
Հայկական կողմի համար իրավիճակը ուրիշ է, քանի որ սեպտեմբերի 3-ի հայտարարությունը ԽՀԱԱԳ-ի ստորագրումն անհնար է դարձնում, և եթե մենք Հայաստանի հետ ստորագրենք միայն քաղաքական մասը
«Դեղերի ոլորտն առողջապահության համակարգում կարևորագույն նշանակություն ունի և մշտապես գտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում։ Պատահական չէ, որ հանրապետության Նախագահը 1,5 տարի առաջ հանձնարարեց մանրամասն վերլուծել ոլորտի առաջնահերթ խնդիրները և լուծումներ տալ դրանց։
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով երկրի պաշպտանության նախարարությանը, գրում են, որ հայկական զինուժը գնդակոծության է ենթարկել Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղը, ինչի արդյունքում հրազենային վնասվածք է ստացել ադրբեջանական զինված ուժերի մի ծառայող:
«Ընդունելի չի կարող լինել այն փաստարկը, որ կուտակային համակարգը արժանապատիվ կենսաթոշակ է ապահովելու քաղաքացիների համար»,- ասաց Ա.Մինասյանը:
Երեկ կառավարության նիստում քննարկվեց «2014-2025 թթ Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի» բազմաչարչար նախագիծը, որը պետք է ընդունված լիներ դեռ անցած տարվա գարնանը: Ծրագիրը կքննարկվի դեռ երկու-երեք ամիս:
Ինչպես երևում է՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ղարաբաղյան կլանին մաքրելու ուղղությամբ լր ջագույն քայլեր է իրականացնում և կուլիսային խոսակցությունները կամաց-կամաց միս ու արյուն են ստանում։ Գործի են անցել ուժայինները՝ ազատամարտիկների դեմքով։